Որեւէ քաղաքական ուժ ու գործիչ, որը պետք է լուրջ մասնակցի ընտրություններին, բնականաբար, անհրաժեշտություն ունի որոշակի կազմակերպչական աշխատանք կատարել, որը մեկ բառով կոչվում է ցուցակագրում: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի հրապարակած աղմկահարույց ձայնագրություններին, որտեղ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ուղարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբ:
Նրա խոսքով, ցուցակագրումն ամենեւին էլ բացասական երեւույթ չէ, դա կազմակերպչական աշխատանքի մի մաս է. «Ցուցակագրում» ասելիս պատկերացնում ենք «նեգատիվ», վարչական ռեսուրսի չարաշահում, բայց նախեւառաջ դրա տակ կա կազմակերպչական աշխատանք, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը»:
Նաղդալյանը կարծիք հայտնեց, որ ցուցակագրում չի նշանակում անձնագրեր հավաքել կամ ռեսուրսներ չարաշահել. «Նախկին հնարավորությունները՝ վարչական ռեսուրս օգտագործել, մարդուն ստիպել քվեարկել այսպես կամ այնպես, որոշում պարտադրել, բոլոր նախկին հնարավորությունները՝ «կարուսելը», քվեաթերթիկը դուրս հանելը, նկարելը, ապացուցելը, վերացած են նոր Ընտրական օրենսգրքով: Սրա հնարավորությունը չունի ոչ մի քաղաքական ուժ: Որեւէ տնօրեն եթե ուզենա էլ արջի ծառայություն մատուցել, պարտադրել, իր կոլեկտիվի անդամներին ասում ենք՝ դա չվերահսկվող գործընթաց է: Որեւէ մեկը չի կարող ստուգել եւ համոզվել, թե ինչպես ընտրեցիք: Ընտրությունը չի կարող նկարահանվել»:
ԱԺ փոխնախագահը «փուչիկ» որակեց ցուցակագրման շուրջ ստեղված աղմուկը. «Սա փուչիկ է, որը չի աշխատում: Սա վերաբերում է ոչ միայն վարչական ռեսուրսի օգտագործմանը, այլեւ՝ ընտրակաշառքին: Բոլորն ասում են, ասում են, բայց ոչ մեկ չի տեսել այդ ընտրակաշառքը»:
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58