Մենք և՛ Մոսկվայում ենք ասել, և՛ եկել ենք այստեղ ասելու, որ աջակցում ենք Հայաստանի կառավարությանը, աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, ինչը կնպաստի մեր երկրի բարգավաճմանը. «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկին լրագրողների հարցին ի պատասխան ասաց «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:
«Դրա համար ես կարող եմ ասել ինչպես «Տաշիր» խմբի, այնպես էլ մեր ընկերների անունից, ովքեր այսօր այստեղ են, մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք ունենալու այս ակումբի աշխատանքներում, ակումբի հաջողության գործում»,- ասաց նա և պատասխանելով հարցին, թե ավելի վաղ խոստացել էին զարմացնել, ասաց, թե այս ծրագրով արդեն զարմացնում են:
Հարցին, թե առաջին քայլը, երբ կսկսեն, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Հենց այն դռնից դուրս եկանք, այդտեղից էլ սկսելու է»:
Ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը, «Տաշիր» ընկերության սեփականատերը պատասխանեց. «Ինձ թվում է՝ Կարեն Կարապետյանը դեռ շատ անակնկալներ ունի անելու, դուք շատ կզարմանաք: Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու»:
Հարցին, թե ուրվագծված է արդյոք ներդրումների ծավալի չափը և կա՞ն հստակ ծրագրեր, գնահատականներ աշխատատեղերի մասով, Սամվել Կարապետյանը պատասխանեց, որ ընտրել են ներդումային ծրագրեր, որոնք ներկայացված են։
«Մենք ունենք գնահատականներ, ընտրել ենք ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացված են: Մեր կողմից այդ ծրագրերը հիմնականում ընդունված են և առաջինը, այդ ուղղություններով փորձելու ենք մոտակա ժամանակներս անել մեր ներդրումները: Բոլոր ծրագրերը շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանք հիմնականում էներգետիկայի ոլորտում են: Մենք փորձելու ենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտ նվազեցման: Ծավալները կան և քիչ չեն»,– ընդգծեց նա:
12:04
11:45
11:33
11:14
10:47
10:35
10:16
10:02
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34