Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, մասնագիտությամբ՝ իրավաբան Դավիթ Հարությունյանը չի գտնում, ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքեր կան:
«Նախ, պետք է նշեմ, որ վարչական ռեսուրսի չարաշահումը կամ սխալ օգտագործումը, որն ավելի ճիշտ տերմինաբանությունն է, որ օգտագործվում է թե՛ ԺՀՄԻԳԻ կողմից, թե՛ Վենետիկի հանձնաժողովի կողմից, դա անթույլատրելի երևույթ է: Օրենսդրորեն դա արգելված է հանրային ծառայողների համար,սակայն էթիկայի կանոնները թույլ չեն տալիս դա անել նաև ոչ հանրային ծառայողներին: Տվյալ դեպքում խոսքը հանրային ծառայողների մասին չէ, այլ ուսումնական հաստատությունների տնօրենների մասին է: Ընդհանուր գնահատական ես հիմա տալ չեմ կարող, որովհետև պետք է մանրամասն ուսումնասիրեմ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ամենավտանգավոր բանն է, երբ ստեղծվում է պատրանք՝ լայնածավալ խախտումների, երբ իրականում պետք է նման դեպքերում շատ մանրակրկիտ ուսումնասիրություն կատարվել:
Դավիթ Հարությունյանը հասցրել է լսել այդ ձայնագրություններից 3-ը, որոնից 1-ում որոշակի խնդիր տեսել է, իսկ 2-ում ոչ մի: «Նրանում, որ տեսա խնդիր, չեմ կարող միանշանակ պնդել, որ առկա է ընտրախախտում»,- հավելեց Դավիթ Հարությունյանը՝ նշելելով, որ եթե ընդհանուր խոսակցությունից որևէ հատված հանվի և համատեքստից հանվի, հնարավոր են տարաբնույթ մեկնաբանություններ:
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ այսօր հայտարարեց, որ երեկ հրապարակված ձայնագրությունները, որտեղ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ուղարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբ, ուսումնասիրվել են ՀՀԿ–ի կողմից:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ցուցակագրումն անձնագրեր հավաքելը կամ ռեսուրսներ չարաշահելը չէ: «Նախկին հնարավորությունները՝ վարչական ռեսուրս օգտագործել, մարդուն ստիպել քվեարկել այսպես կամ այնպես, որոշում պարտադրել, բոլոր նախկին հնարավորությունները՝ «կարուսելը», քվեաթերթիկը դուրս հանելը, նկարելը, ապացուցելը, վերացած են նոր Ընտրական օրենսգրքով: Սրա հնարավորությունը չունի ոչ մի քաղաքական ուժ»,- ասել էր Հերմինե Նաղդալյանը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58