Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբի աշխատակիցները լուրջ ուսումնասիրել են «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի հրապարակած ձայնագրությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նա ձայնագրությունների վերաբերյալ ասաց, որ չի լսել դրանք։& nbsp;«Իմ գործընկերները լուրջ ուսումնասիրել են այդ ձայնագրությունները և արդեն համապատասխան հայտարարությունը տարածել են։ Քաղաքական ուժերը, ովքեր լուրջ մասնակցում են ընտրություններին, բնականաբար որոշակի կազմակերպչական աշխատանք կատարում են՝ կողմնակիցներ, թվաքական, կոնտակտներ և այլն։ Այս ամենը մեկ բառով կարելի է անվանել ցուցակագրում։ Այդ բառը ասելիս անմիջապես պատկերացնում ենք վարչական ռեսուրսի չարաշահում, բայց առաջին հերթին դա կազմակերպչական աշխատանք է, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը»,- ասաց Նաղդալյանը։
Նրա պնդմամբ՝ նախկին հնարավորությունները՝ վարչական ռեսուրս օգտագործել, մարդուն ստիպել քվեարկել այսպես կամ այնպես, քվեաթերթիկը դուրս հանելը, նկարելը, ապացուցելը վերացել է նոր ընտրական օրենսգրքի հիման վրա։
Նա շեշտեց, որ որևէ տնօրեն՝ լինի դպրոցի, թե մանկապարտեզի, եթե ցանկանա «արջի ծառայություն» մատուցել, գործընթացը վերահսկել հնարավոր չէ։ «Որևէ մեկը չի կարող ստուգել և համոզվել, թե ինչպես ընտրեցիք։ Ընտրությունը չի կարող նկարահանվել։ Այս տարվա ընտրական փոփոխությունների շնորհիվ ոչ մի քաղաքական ուժ չի կարող վերահսկել, ար դյոք այն անձը ում նա ընտրակաշառք է տվել հենց իր օգտին է քվեարկել, թե ոչ։ Եթե ուզում են իրենց գումարները ջուրը գցել, ապա կարող են շարունակել բաժանել կաշառքները, միևնույնն է, վերահսկում իրականացնելն անհնար է»,- ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը։
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58