ՄԱԿ-ում սկսվում են բանակցությունները միջուկային զենքի լիակատար արգելման կոնվենցիայի շուրջ: Նման միջազգային համաձայնագրի նախաձեռնող են դարձել մի շարք երկրներ, որոնք չունեն այդօրինակ զենք, ընդ որում միջուկային տերությունները չեն մասնակցելու այդ խորհրդաժողովին:
Խորհրդաժողովի անցկացման որոշումն ընդունվել էր անցյալ տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի զինաթափման եւ միջազգային անվտանգության կոմիտեի կողմից: ԳԱ-ի համապատասխան բանաձեւի համահեղինակներ են հանդես եկել Ավստրալիան ու եւս 50-ից ավելի երկրներ, փաստաթղթին աջակցել է 123 պետություն: Դեմ են արտահայտնվել 38 պետություններ, նրանց թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս անդամներ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: Չինաստանն այն ժամանակ ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ:
Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ բոլոր հինգ պաշտոնական միջուկային տերությունները չեն մասնակցելու խորհրդաժողովին:
Խորհրդաժողովի առաջին փուլը, ՄԱԿ-ի ԳԱ-ի որոշման համաձայն, կետեւի հինգ օր, իսկ երկրորդը կետեւի արդեն երեք շաբաթ եւ կսկսվի հունիսի 15-ին: Դրա ավարտին խորհրդաժողովի մասնակիցները Գլխավոր ասամբլեային զեկույց կներկայացնեն աշխատանքի արդյունքների մասին:
Բանակցային ողջ գործընթացի արդյունքը, ինչպես սպասվում է, կդառնա միջուկային զենքի արգելման եւ վերացման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44