Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը: Ուսումնասիրվել են նաև այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ` արտացոլում են հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Անհանգստացնող է, որ քաղաքացիական հասարակության կառույցի հրապարակած ուսումնասիրությունը և ձայնագրությունները վերաբերում են հանրակրթական հաստատություններին ու դրանց տնօրեններին: Այս հանգամանքը հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում ընթանում է կարևորագույն ժողովրդավարական գործընթաց, որի նկատմամաբ հանրային վսհատությունն ունի հիմնարար նշանակություն:
Սա առաջնահերթ նշանակում է, որ այդ բոլոր տվյալները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակում՝ հնարավոր ամենասեղմ ժամկետներում: Այդ ընթացակարգը պետք է լինի թափանցիկ, իսկ արդյունքը՝ հրապարակային: Հատկապես հաշվի առնելով, որ հարցն առնչվում է դպրոցներին և մանկապարտեզներին՝ բոլոր գնահատականները պետք է հիմնված լինեն արդյունքի վրա:
Այս առումով, կարևոր է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նախաձեռնումը: Հարուցված վարույթի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ու տեղեկություններ ստանալու պահանջով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ հարցում է ուղարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հաղորդումն այն մասին, որ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակումն ու ձայնագրությունները: Դատախազություն նույնպես կուղարկվի հարցում՝ կապված քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման հետ: Իրավասու մարմինների կողմից ստուգման ընթացակարգերի իրականացումն ապահովելու նկատմամբ ցուցաբերվելու է հետևողականություն՝ օրենքով Պաշտպանին վերապահված կարգավիճակի շրջանակում:
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03