Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելությունը միջանկյալ հաշվետվություն է հրապարակել Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Հաշվետվության մեջ նշվում է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում կայանալիք ընտրությունները դիտարկելու հրավեր է ստացել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: Դիտորդական պատվիրակությունը բաղկացած է 172 մարդուց: ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակության մեջ ներառված են ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից: Առաքելության աշխատանքները կոորդինացնում է շտաբը, որը ձևավորվել է մայրաքաղաք Երևանում: Դիտորդներից 20-ը երկարաժամկետ են:
ԱՊՀ դիտորդական առաքելությունը նախընտրական քարոզարշավի մոնիթորինգը սկսել է մարտի 14-ից` Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում իրականացնելով իր գործառույթները: Առաքելությունը գործում է Հայաստանի ներքին կյանքին չմիջամտելու սկզբունքով` հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի ընթացքը քննարկել են ՀՀ ԱԺ, ԱԳՆ, ԿԸՀ, գլխավոր դատախազության, ոստիկանության, արդարադատության նախարարության, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Դիտորդները հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», կուսակցությունների, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքների գլխավոր շտաբերի ղեկավարների, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությաններ կայացուցիչների հետ:
Առաքելության շտաբն իր գործունեության վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին: Դիտորդական առաքելության պատվիրակությունը շեշտում է, որ ԱՊՀ դիտորդների համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները` ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և դրանց անցկացումը մոնիթորինգի ենթարկելու համար:
Առաքելությունն արձանագրում է, որ ընտրական գործընթացին մասնակից կուսակցությունների և դաշինքների համար օրենսդրության համաձայն տրված են նախընտրական քարոզարշավ իրականացնելու տարբեր հնարավորություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է կուսակցություններին և դաշինքներին անվճար եթերաժամ տրամադրելու կարգը. կուսակցությունները և դաշինքները ստացել են ոչ ավելի, քան 60 րոպե անվճար եթերաժամ հեռուստատեսությամբ, ոչ ավելի, քան 120 րոպե` ռադիոյով: Միևնույն ժամանակ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերը կարող են օգտվել վճարովի եթերաժամերից:
Դիտորդական առաքելության շտաբը դիմել է ՀՀ ԿԸՀ, գլխավոր դատախազություն, վարչական դատարան, ոստիկանություն` խնդրելով հնարավորություն տալ ծանոթանալ ընտրական գործընթացի խախտումներից վերաբերյալ քաղաքացիներից ստացվող դիմումներին և բողոքներին:
Առաքելությունը շարունակում է հետևել նախընտրական քարոզարշավի ընթացքին և վերջնական գնահատականները կհնչեցնի ընտրությունների մոնիթորինգի վերաբերյալ ամփոփիչ փաստաթղթում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55