Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 26-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումը և միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Այս տարի ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այս տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրվել են բազում հաջողություններ, որոնցում առանձնակի դերակատարում ունի նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը»:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին: Որպես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Մենք գտնում ենք, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և այդ առումով դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, այդ թվում Ռուսաստանի ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Միևնույն ժամանակ դատապարտելի ենք համարում Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները, որոնք հակասում են թե՛ հայտնի 3 սկզբունքներին և թե՛ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հայտարարությունների ոգուն: Նման ապակառուցողական քաղաքականությունը չպետք է անարձագանք մնա ՀԱՊԿ ԽՎ-ի պատգամավորների կողմից»:
Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:
Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին կարևորել է բարեկամ երկու երկրների և ժողովուրդների դաշնակցային հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում ընդգծել հայ և ռուս խորհրդարանականների առավել սերտ շփումները: Պարոն Վոլոդինը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ անդամ երկրների պատգամավորները և հայ ու ռուս խորհրդարանականները՝ որպես դաշնակիցներ, պետք է միմյանց աջակցեն միջազգային կառույցներում:
Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47