«Սերժ Սարգսյանը նախանձում է, որ Նիկոլը կարողանում է տանիքների վրայով ցատկի, իսկ ինքը՝ ոչ»: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին Արարատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը ասել է «Ելք» դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:
«Երկու օր առաջ ձեր առաջ փորձեց իր սիրտը բացել Սերժ Սարգսյանը: Նախընտրական թոհուբոհից որոշեց կարծիք հայտնել, ու առաջինը շուռ եկավ, կպավ «Ելք» դաշինքին: Ասում է, թե մենք սուտ ենք վանկարկում, որ ասում ենէ, թե «Ելք» կա: Ըստ իր խոսքի, մեր պնդումը սուտ է, հետեւաբար ինքը հաստատում է, որ ելք չկա: Ելք չի լինի այն պարագայում, եթե Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը մնան ու շարունակեն պաշտոնավարել: Եթե ձեր մեկ քվեն գնաք ու տաք «Ելք» դաշինքին, Սերժ Սարգսյանն իր «ելք չկա»-ով չկայանում է, այնպես, ինչպես չկայացավ ընդհանրապես իր ողջ գործունեության ընթացքում:
Սերժ Սարգսյանն ասում է, մենք ընտրում ենք երկրի ղեկավարություն, այլ ոչ թե լավ տանիքներ ցատկողներին: Նախանձում ես, այ ընկեր, որ դու չես կարողանում բարձրանալ տանիքները, իսկ Նիկոլը կարողանում է, նախանձո՞ւմ ես»,- ասել է Արամ Սարգսյանը:
«Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ասում են, որ իր վարչապետի՝ այդ թմբուկ նվագողի վարկանիշը 85 տոկոս է: Հիմա եթե ըստ այդ տվյալների մեզանից ոչ մեկ վարկանիշ չունի, երկրի վարչապետը 85 տոկոս վարկանիշ ունի, նշանակում է երկրի նախագահի վարկանիշը 15 տոկոս է: Այս պարագայում ցանկացած նորմալ նախագահ, եթե իր երկրում 15 տոկոս ունենար ու մի քիչ էլ արժանապատվություն, հաջորդ օրը կամ դիմում կգրեր կհեռանար, կամ կինքնահրկիզվեր»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ըստ Արամ Սարգսյանի, հանրապետականները բազմաթիվ հարցումներ են արել եւ պարզել, որ «Ելք» դաշինքը մեծ վարկանիշ ունի, այդ պատճառով էլ երկրի նախագահը խոսել է միայն իրենց դաշինքից: «Նա պարզել ու իմացել է, որ մեր դաշինքը «գժական» թվեր ունի ու զարմացած է, թե մեզ որտեղի՞ց այս թվերը: Ասում է՝ ինչ անում ենք, էս ժողովուրդը ընդդիմադիր է մնում: Ձեր քվեները մեզ տվեք, հանկարծ հանրապետականին ու Բարգավաճին չտաք»,-ասաց Արամ Սարգսյանն ու շարունակեց. «Ես Գագիկ Ծառուկյանի պես պարապած տղա չեմ եւ չեմ կարող տատիկին ուսերից վերցնեմ դնեմ տրիբունային: Բայց որ լրագրողները հարցնում են, թե ով է ժողովրդի այս վիճակի մեղավորը: Բա դու պարապած տղա ես, տատիի բարձրացնող տղա ես, վախենո՞ւմ ես ասես՝ ով է Սերժիկ Սարգսյանը: Վախենում ես էդ անուն ազգանունն ասես: Ժողովուրդ ջան, դրանց քվե չտաք: Էդ երկուսը նույն են, Հանրապետականն ու Բարգավաճը նույնն են: Քվեն տվեք մեզ: Դրանց չտաք: Մյուս եղածների մեջ առանձին հարգանք ունեմ կոմունիստների հանդեպ, քանի որ տարեցներ են»,- նշեց Արամ Սարգսյանը:
Նա նաեւ կոչ արեց Արարատում ընտրել «Ելք» դաշինքի թեկնածու Ռազմիկ Թեւոնյանին:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18