Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ՝ երեխաներին դպրոցներից հանելու հրապարակային կոչերի վերաբերյալ:
ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ ասված է.
«Այսօր Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակային ելույթով կոչ է արել ծնողներին իրենց երեխաներին հանել դպրոցներից: Այդ հրապարակային կոչը լայնորեն տարածվել է զանգվածային լրատվության միջոցներով: Ընդ որում, ելույթում կոչը հիմնավորվում է դպրոցների տնօրեններին, Ն.Զոհրաբյանի ձևակերպմամբ, թաղի խուժանի, կրիմինալի հետ համեմատությամբ:
Որևէ հանգամանք, այդ թվում՝ նախընտրական քարոզչության գործընթացը չի կարող արդարացնել երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթություն ստանալու նրանց իրավունքը կոպտորեն ոտնահարող հայտարարությունները: Հատկապես վտանգավոր է, երբ այդպիսի կոչերն արվում են հանրային գործիչների կողմից: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի շահը՝ որպես բացարձակ արժեք, իսկ դրա խաթարումը՝ որպես երեխայի իրավունքների խախտում:
Մարդու իրավունքների պաշտպանը, օժտված լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու իրավասությամբ, խիստ անթույլատրելի է համարում նման ելույթներն ու կոչերը:
Այսօր արված հայտարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ նշվել էր, որ հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ ենթադրաբար կապվող ձայնագրություններն ու դրան առնչվող բոլոր հրապարակումները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա, իսկ գնահատականները՝ հիմնված լինեն ստուգման արդյունքի վրա:
Ուստի, կոչ ենք անում բոլոր կողմերին, այդ թվում՝ քաղաքական գործընթացի մասնակիցներին իրենց ելույթներում և գործողություններում զերծ մնալ երեխաներին քաղաքական գործընթացներին ներքաշելու կամ երեխայի շահը խաթարելու փորձերից»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01