ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի, եթե երկրում լինեն ֆորսմաժորային զարգացումներ, իսկ ղարաբաղյան հարցում այնպիսի իրավիճակ է, որը կարող է լինել ֆորսմաժորային:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից Աջափնյակ-Արաբկիր-Դավիթաշեն թիվ 2 ընտրական տարածքում առաջադրված թեկնածու Արման Մուսինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա՞ խորհրդարան՝ դաշինքի անցնելու դեպքում. «Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի, եթե երկրում լինեն ֆորսմաժորային զարգացումներ։ Եկեք այդ մասին խոսենք ընտրություններից հետո»:
Անդրադառնալով քարոզարշավին՝ Արման Մուսինյանն ասաց, որ քարոզարշավը մոտենում է վերջնագծին, և այդ առումով երկու արձանագրում կա. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ամեն ինչ անում է
քարոզարշավը քաղաքականացնելու, քաղաքական պրոբլեմատիկան քարոզարշավի օրակարգ բերելու համար։ Մյուս ուժերը, գլխավորությամբ ՀՀԿ-ի, ամեն ինչ անում են այդ գործընթացն ապաքաղաքականացնելու համար: Եթե ՀՀԿ-ի համար ինչ-որ տեղ դա հասկանալի է, որովետև տարիներ շարունակ ձայներ է կորզել, իսկ մյուսները կարծես թե խոսում են խնդիրների մասին, բայց ժողովրդին ոչինչ չեն ասում»:
Արման Մուսինյանի երկրորդ դիտարկումը վերաբերում էր նրան, որ դաշինքի օրակարգը հաստատուն տեղ է գտել հասարակության շրջանում:
Հարցին, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել է, որ բողոքի ակցիաներ է կազմակերպելու եթե ընտրությունների արդյունքը չբավարարի, արդյո՞ք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը կմիանա այդ ակցիաներին, Մուսինյանն ասաց. «Եթե առաջիկա ընտրությունները նույնքան կեղծվեն և անցնեն նույն որակով, ինչպես նախորդը, ապա մենք կօգտագործենք քաղաքական պայքարի գործիքները այդ արդյունքները բողոքարկելու և հասարակության ձայնը բարձրացնելու ուղղությամբ: Թե ինչ կանեն դաշինքի գործիչները, սպասենք և տեսնենք»:
Ադրադառնալով ՀՀԿ-ին՝ Արման Մուսինյանն ասաց, որ իշխող կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55