Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ամփոփվեց «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը. ամփոփիչ միջոցառմանը մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ ակտիվը, պատգամավորության թեկնածուները, ԲՀԿ նախագահի նախագահի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, պատգամավորներ Եվրախորհրդարանից:
«Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը դաշինքի քարոզարշավը գնահատեց պարզ, հասկանալի, թափանցիկ ու հասցեական՝ նշելով, թե հասցեատերը ժողովուրդն էր: Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել 5 տասնյակ մեծ ու փոքր համայնքներում: Զաքարյանը հիշեցրեց, որ առաջիկա ընտրությունների քաղաքական արժեքը բարձր է, երկրում այլևս չեն լինելու նախագահական ընտրություններ, և ապրիլի 2-ին է որոշվելու, թե ում հետ է ժողովուրդը հույս կապելու:
«Մեր դաշինքի անդամների հանդիպումները վկայում են, որ մեր ժողովուրդը մինչև կոկորդը լցված է դժգոհությամբ: Նրանք իրենց ապագան մշուշոտ են պատկերացնում: Ապրիլի 2-ի ընտրություններում յուրաքանչյուրի քվեից է կախված լինելու հաջորդ իշխանության որակը: Իսկ ժողովուրդը համոզված է, որ «Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ»,- նշեց Իշխան Զաքարյանը:
Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով ասաց, որ քարոզարշավի ընթացքում իրենք իրենց թիմով հանդիպել են հարյուր հազարավոր մարդկանց հետ, ներկայացրել իրենց ծրագիրը:
«Լսել ենք մարդկանց պրոբլեմը, դարդ ու ցավը, որոնց լուծումն է պետք: Մարդիկ հավատացել են, սպասում են: Հնարավոր չի եղել ամբողջը ցույց տալ, բայց տեսել ենք ժողովրդի անվերապահ աջակցությունը, վստահությունը, որ սպասում են մի լույսի, մի ճանապարհի»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ նախագահը նաև հայտարարեց, որ ինքը չի դիմել արտասահմանցի իր գործընկերներին, բայց իրեն տեղեկացրել են, որ Հայաստանում 15 միլիարդ դոլարի ներդրում են անելու՝ իրենց դաշինքի հաղթելու դեպքում։
Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարեց, որ չի եղել որևէ խոստում, որը ինքը սուտ ասած լինի, ավելորդ խոստումներ չի տվել, ասել է այն, ինչ գիտի, որ կարող է անել ու արել է առանց անձնական շահի։
«Ես իմ թիմին տեղյակ եմ պահել, որ որևէ մեկը չփորձի քաղաքական այլ ուժի վիրավորել, ցեխ շպրտել: Ասել եմ, որ հանդիպեն ժողովրդի հետ, լսեն իրենց, իրենց ասելիքը ասեն, ցեխ չշպրտեն մրցակցի վրա, որովհետև ուժեղ մարդն այսպես պետք է լինի, ցանկացած հանդիպման ժամանակ իրեն ներկայացնի»,- հավելեց Ծառուկյանը՝ նշելով, թե այս ընթացքում այդ գործելաոճն են որդեգրել:
ԲՀԿ առաջնորդը նշեց նաև, որ իրենք Հայաստանում թշնամի չունեն, մրցակիցներ՝ ունեն. «Բայց որոշ մարդիկ համարում են, որ թշնամի ենք։ Ոչ, թշնամի չունենք, բայց նախանձողներ շատ ունենք»:
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58