Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը, Արարատի մարզպետը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Ֆրանսիայի և Իրանի արտակարգ և լիազոր դեսպանները, «Ֆրանսիական զարգացման գործակալության» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հանրապետության նախագահը ջրամբարի կառուցման շինհրապարակում ծանոթացել է շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Նրանց հավաստմամբ, Վեդու ջրամբարի կառուցման նախագիծը պատրաստվել է ժամանակակից գիտական փորձի կիրառմամբ, ինչը երաշխավորում է հիդրոտեխնիկական կառույցի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Ջրամբարի կառուցումը կարևոր քայլ է գալիք տասնամյակներում Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար:
Ջրամբարի նախագիծը պատրաստվել է ֆրանսիական «ARTELIA EAU & ENVIRONMENT» և բելգիական «SHER Ingenieurs-Conseils» ընկերությունների կողմից՝ «ՋՐՏՈՒՔ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Շինարարությունն իրականցվում է հայկական «Սահակյանշին» և իրանական «Պեգա Քընսթրաքշն» կոնսորցիումի կողմից:
Պատասխանատուները հույս են հայտնել, որ անկախ Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող առաջին ջրամբարի շինարարությունը մեկնարկի նոր կետ կդառնա ոլորտի զարգացման համար և վստահեցրել են, որ այսօրվա ձեռնարկի արդյունքները ընդամենը 3-4 տարի հետո շոշափելի կդառնան Արարատի մարզի ավելի քան 50 հազար գյուղացիական տնտեսությունների համար:
Մասնագետները Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29,4 մլն խորանարդ մետր, իսկ ջրատվությունը՝ 32,3 մլն խորանարդ մետր: Ջրամբարը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով՝ ոռոգման շրջանից դուրս: Վեդու ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, թասի մակերեսը 120 հեկտար է: Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի մարտին և նախատեսված են ավարտել 2021 թվականի մարտին:
Հանրապետության նախագահին զեկուցել են նաև, որ ծրագրի իրականացման չորս տարիների ընթացքում կստեղծվի շուրջ 250 նոր աշխատատեղ՝ ամսական 220-250 հազար դրամ միջին աշխատավարձով:
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03