ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում է մեծ համերգ, որում կհնչեն Ազնավուրի երգերը. հիմնականում՝ օպերային և էստրադային երգիչների զուգերգերով։
Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Եթե այս համերգը հաջողվի, նման միջոցառումներ կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի հայաստանյան գագաթնաժողովի օրերին՝ ծրագրում ընդգրկելով նաև Ֆրանսիայի, ֆրանկոֆոն երկրների օպերային ու էստրադային երգիչների կատարումները»,-մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ցանկություն-առաջարկն ուղղված էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա՝ 2018թ. գագաթնաժողովը Հայաստանում նախապատրաստելու հարցերի շուրջ մարտի 28-ին զրուցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Դեսպանն իր կողմի աջակցությունն առաջարկեց, որպեսզի Լիոն քաղաքի Լույսի տոնի նմանությամբ այդ օրերին «լուսային շքերթով» հագեցվեն Հայաստանում պատմամշակութային մի շարք հնավայրեր, որտեղ հնագիտական պեղումներ են անցկացնում հայ-ֆրանսիական արշավախմբերը:
Առաջարկը ողջունելով` նախարարն ավելացրեց, որ լուսային այդ ձևավորումը կարող է գործածվել նաև «Էրեբունի-Երևան» հոբելյանական տոնակատարությունների ժամանակ։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Հայաստանի մշակույթի նախարարության առաջարկած խոշոր միջոցառումներից են՝ ֆրանսերեն օպերայի պրեմիերա, Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների հրատարակած ֆրանսերեն գրքերի տոնավաճառ-ցուցահանդես, Ֆրանկոֆոն երկրներից երգիչների համերգը:
Նախարարի մտահաղացմամբ` գագաթնաժողովի օրերին զբոսաշրջային թուրեր կկազմակերպվեն Հայաստանի այն մարզեր, որտեղ դեռևս 19-րդ դարում ֆրանսիական հետք է եղել (օրինակ` լեռնարդյունաբերությունում ներգրավված ֆրանսիական ընկերություններինն Ախթալայում, Մեղրաձորում…)։
Նախարար Ամիրյանը դեսպան Շարպանտիեին տեղեկացրեց, որ այս տարի Հայաստանը Կաննի կինոփառատոնին առավել ներկայանալի տաղավար է ունենալու՝ կինոարտադրության բնագավառում ավելի շատ գործընկերներ ձեռք բերելու հույսով, որոնց համար բարենպաստ պայմաններ են ստեղծվելու «Կինոյի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո։
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03