Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է, որ ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մեծամասնություն կազմելու համար պայքարում են «Հանրապետական» կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը, իսկ մյուսները լուծում են պարզապես խորհրդարանում հայտնվելու իրենց խնդիրը:
«Ես կարծում եմ, որ բացի «Հանրապետական» կուսակցությունից և «Ծառուկյան» դաշինքից՝ կա ևս 4 ուժ, որ շանս ունի հայտնվելու խորհրդարանում: Կարծում եմ, որ դա «Ելքն» է, «Ազատ դեմոկրատները», ՀՅԴ-ն, և «Հայկական վերածնունդն» էլ շանս ունի»,-ասաց նա՝ հավելելով, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, ՕՀանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին և Կոմունիստական կուսակցությանը ապագա խորհրդարանում չի տեսնում:
Անդրադառնալով ռեյտինգային համակարգին` Վիգեն Հակոբյանը նշեց. «Քաղաքական մրցակցության մեջ «Հանրապետական» կուսակցության ռեյտինգը շատ բարձր չէ, սակայն ռեյտինգային մրցապայքարում, կարծում եմ, որ ՀՀԿ-ն բավականին լուրջ առավելություններ ունի` թե՛ ռեսուրսային, թե՛ անձնավորված: Այդ ռեյտինգային արդյունքները զգալիորեն ազդեցություն են թողնելու վերջնական արդյունքի վրա և ՀՀԿ-ն այդտեղ առավելություն կունենա»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգը նկատեց, որ ցանկացած ընտրարշավ սկսվում է մի մարտավարությամբ, և հետո որոշակի շտկումներ են անում: «Ոչ իշխանական ուժերից շատերը խնդիր են դնում ոչ թե իշխանափոխության, այլ իրենց տեղը Խորհրդարանում գտնելու, և ինչ-որ պահից սկսած այդ ուժերը սկսեցին ռեալ գնահատել իրենց հնարավորությունները»,-ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ քաղաքական ուժերից շատերը սկսեցին հասկանալ, որ, օրինակ, «Ծառուկյան» դաշինքը, որը ներկայանում է որպես ոչ իշխանական ուժ, իր շուրջ բավականին շատ ձայներ է կենտրոնացնում:
««Ելք» դաշինքը, որը բավականին շատ ձայներ, որը գտնում էր, թե շատ ձայներ իրենցը պետք է լինեին որպես ռադիկալ ընդդիմադիր ուժ, ինչ-որ փուլից սկսած հասկացավ, որ եթե ավելի թիրախավորված, ընդգծված ելույթներ չունենա, այդ թվում՝ ոչ իշխանական ուժերի նկատմամբ, ապա ուղղակիորեն շատ ձայները կնվիրեն ուրիշներին»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը, մասնավորապես, ընդգծեց այն, որ «Ելք» դաշինքը սկսել է բավականին կոշտ քննադատել նաև «Ծառուկյան» դաշինքին:
Ըստ Վիգեն Հակոբյանի՝ այս ընտրությունների քարոզարշավը, չնայած առկա միջադեպերին, այնքան էլ չի տարբերվում նախորդ ընտրություններից:
tert.am
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03