Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմումը:
ԿԸՀ 7 անդամները կողմ քվեարկեցին «ՕՐՕ» դաշինքի դիմումը մերժելու մասին որոշման նախագծին: Միայն Գյումրու թիվ 37 միջնակարգ դպրոցի տնօրենի ձայնագրությունը կուղարկվի դատախազություն:
Նշենք, որ ՕՐՕ դաշինքը դպրոցի տնօրենների ձայնագրությունների հետ կապված հիմքով դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով հանձնաժողովից, որպես կուսակցության ընտրական ցուցակը գրանցող մարմին, դիմել դատարան՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հրապարակել դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որոնք նախընտրական շրջանում ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից ներկայացված ԸՀ որոշման նախագծի համաձայն՝ տնօրենները ձայնագրվել են առանց մյուս կողմի իմացության, ձայնագրողները հանդես են եկել գոյություն չունեցող անձանց անունից:
Պարզվել է, որ մանկավարժների մի մասն ընդգրկված են եղել կուսակցությունների նախընտրական փուլի կազմակերպչական աշխատանքներում:
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ կուսակցության համախոհների և կողմ քվեարկելու տրամադրված անձանց անուններ հավաքագրելը հանձնաժողովը չի համարում նախընտրական քարոզչություն: «Դրանք չեն կարող գնահատվել նախընտրական քարոզչության կարգի խախտում, քանի որ չի հաստատվել, որ վերոհիշյալ անձինք քարոզչություն են իրականացրել իրենց լիազորություններն իրականացնելիս, չի ներկայացվել որևէ ապացույց, որ իրականացմանը զուգահեռ է դա կատարվել»,- ասաց ԿԸՀ նախագահը:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18