ԵԿՄ Սյունիքի մարզխորհուրդը ապրիլի 2-ինկայանալիքխորհրդարանականընտրություններին ընդառաջ շարունակում է հանդիպումներ իրականացնել Գորիս համայքում: Հերթական հանդիպումը Որոտանի բնակիչների և Գորիսի Հին ու Նոր Վանքի տափ թաղամասերի բնակիչների հետ էր:
ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ Ս.Խաչատրյանը, ով սատարում է թիվ 12 ընտրատարածքի ՀԿԿ ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանին, բնակիչներին դիմեց ոչ թե հերթապահ հորդորներով` ընտրելու միության սատարած թեկնածուին, այլ շփվեց նրանց հետ` որպես հայ ժողովրդի քաղաքական ճակատագրով մշտապես մտահոգ սյունեցի, որի համար մարզի խնդիրները մշտապես եղել են գործնական հոգածության կենտրոնում: Նա հույս հայտնեց, որ ինչպես միշտ, այս անգամ էլ արժանապատիվ գորիսեցին ճիշտ կկողմնորոշվի ընտրության հարցում և կվստահի այն քաղաքական ուժին, որն ի զորու է պահպանելու պետության անվտանգությունը և նպաստելու առաջընթացին: Նա ողջունեց նաև ՀՀԿ կազմում առաջադրված երիտասարդների քաղաքական խանդավառությունը` նպաստելու երկրի կայացման ու զարգացման գործին:
<<Ըստ ՀՀ նոր սահմանադրության` Ազգային ժողովի խիստ կարևոր դերակատարությունը երկրում ենթադրում է այնպիսի պատգամավորների ընտրություն, որոնք ունեն պետական մտածողություն, ազգային ձևավորված դիմագիծ ու քաղաքական լուրջ փորձառություն: Դրան զուգահեռ`ճանաչում են իրենց տեղային, համայնքային խնդիրները և ունակ են լուծելու դրանք>>, - նշեց Ս.Խաչատրյանը:
Ի դեմս Աշոտ Արսենյանի` Սյունիքի ԵԿՄ-ն տեսնում է այդ փորձառու ուժին, հետևաբար ուղղորդում է ժողովրդին դեպի արժանավոր թեկնածուն:
Հավաքվածները շնորհակալություն հայտնեցին Ս.Խաչատրյանին, որ միշտ սյունեցիների կողքին է և պատրաստակամ է ծառայելու նրանց շահերին:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18