Մոլդովայում եվրոպամետ իշխող կոալիցիան պատրաստ է երկիրը դուրս բերել ԱՊՀ կազմից: ԱՊՀ անդամակցության պայմանագիրը չեղյալ հայտարարելու հնարավորության մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն, գրում է «Независимая Газета»-ն՝ հավելելով, որ եթե խոսնակը նախաձեռնի այդ քայլը՝ խորհրդարանը նրան կաջակցի այդ հարցում:
Միևնույն ժամանակ, խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ցուրկանը հայտնել է НГ-ին, որ նախագահ Իգոր Դոդոնն ապրիլի 3-4-ը ստորագրելու է Եվրասիական տնտեսական միության հետ Մոլդովայի համագործակցության մասին հուշագիր:
Երեկ Սանկտ Պետերբուրգում ավարտվել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ուր մեկնել էին Մոլդովայի խորհրդարանի Սոցիալիստների կուսակցության խմբակցության պատգամավորները: Կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդը երկրի նախագահ Իգոր Դոդոնն է: Նախօրեին խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն հայտարարել էր, որ մոլդովական պատվիրակությունը Պետերբուրգ չի մեկնի: Որպես պատճառ նա նշել էր ՌԴ-ի սահմանին մոլդովացի պաշտոնյաների ձերբակալություններին վերաբերող Քիշնևի նոտային ՌԴ ԱԳՆ-ի պատասխանի բացակայությունը:
Դիտարկմանը, որ այդ որոշումը հարկավոր էր դնել քվեարկության՝ Կանդուն նշել է, որ դա կանի միայն ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալու մասին հնարավոր առաջարկի դեպքում:
«Ես քվեարկության կդնեմ միայն ԱՊՀ-ում մեր կարգավիճակի, հնարավոր է՝ անդամակցության դադարեցման կամ անգամ ԱՊՀ-ից դուրս գալու մասին որոշումը»,- հայտարարել է խոսնակը:
Մոլդովայում նոր նախագահ Իգոր Դոդոնի հայտնվելուն պես հստակ պառակտում է առաջացել իշխանության ճյուղերի միջև: Մի կողմից նախագահն է, ում ուղղակի քվեարկությամբ ընտրել է ժողովուրդը, մյուս կողմից՝ խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն և վարչապետ Պավել Ֆիլիպը, գրում է НГ-ն:
tert.am
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55