Մի կողմ թողնելով այն, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին ագնամ փակեց լրատվամիջոցներ, առաջին անգամ կասեցրեց քաղաքական ուժի` ՀՅԴ-ի գործունեությունը Հայաստանում, առաջին ագնամ կեղծեց ընտրությունները` սեփական իշխանությունը պահելու համար, առաջին անգամ զենք բարձրացրեց սեփական ժողովրդի քաղաքացիական ընդվզումը ճնշելու նպատակով և առաջին ագնամ հայտարարեց ազատագրված տարածքները հանձնելու գնով «լուծել» արցախյան հիմնախնդիրը և ապահովել «խաղաղություն» կփորձեմ անդրադառնալ թե ինչ է ասում և ինչ է ուզում առաջին նախագահը: Լևոն Տեր-Պետրոսյանը իրականում ճկուն քաղաքական միտք ունեցող և շուստրի մարդ է, ով հասկանալով, որ քաղաքական ասելիք չունի և հասարակության մեծ մասն այլևս իրեն չի ընդունում, առավել ևս` չի վստահում, քաղաքական ֆեյք օրակարգ է ձևավորել` ընտրելով այնպիսի թեմա, որն իրեն և իր փոքր թվով համախոհներին կպահի համընդհանուր ուշադրության կենտրոնում, և դա առաջին նախագահին հաջողվեց:
Սև փիառը ևս փիառ է, և փաստ է այն, որ բոլոր քաղաքական ուժերը և մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը քննադատում է առաջին նախագահին ու նրա թիմակիցներին, բայց մյուս կողմից «խաղաղության» կողմնակիցները հայտնվել են լրատվության և հասարակական կարծիքի կիզակետում: Այս առումով առաջին նախագահը քաղաքական դաշտում մնալու և հրապարակային գործիչ լինելու իր խնդիրը լուծել է, իհարկե արժանանալով մեր ժողովրդի մեծամասնության քննադատությանը:
Բայց այստեղ կա մի կարևոր բայց, երբ առաջին նախագահը համառորեն փորձում է բոլորիս ապացուցել, որ իրենից բացի ազատագրված հողերը Ադրբեջանին հանձնելու կողմնակից են նաև երկրորդ և գործող նախագահները: Այսինքն` առաջին նախագահը փորձում է քաղաքական իր մայրամուտին ժողովրդի աչքում վարկաբեկել նաև երկրորդ և գործող նախագահներին, ինչը, կարծում եմ, չի ստացվի, քանզի երկրորդ նախագահին հենց ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանն է որակել պատերազմի կողմնակից ուժ, ինչը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է եղել հողեր զիջելուն, իսկ գործող նախագահը ոչ միայն չի պատրաստվում հողեր հանձնել, այլ օրեր առաջ Արցախից, ի լուր աշխարհին, հայտարարեց, որ եթե Ալիև կրտսերը ևս մեկ անգամ փորձի խախտել մեր պետությունների տարածքային անդորրը, ապա ինքը`որպես Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատար, աչքն անգամ չի թարթի Ադրբեջանին Իսկանդերով հարվածելու հրաման տալիս:
Ավելին` ազատագրված հողերը հետ հանձնելու առաջին նախագահի գաղափարները անխնա քննադատության են արժանանում գործող նախագահ Սերժ Սարգսյանի համախոհների կողմից:
Իր պարտվողական քաղաքականության համար Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացվեց նախագահի նստավայրից, իսկ այս ընտրություններին Հայաստանի քաղաքացիներն իրենց քվեարկությամբ առաջին նախագահին վերջնականապես կհեռացնեն քաղաքական ասպարեզից:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01