ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընտրական գործընթացին մասնակցող քաղաքական ուժերից ամենացածրը ՀՀԿ-ի վարկանիշն է: Շարմազանովի խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը որևէ մեկի հետ լեզվակռվի մեջ մտնելու ու ինչ-որ բան ապացուցելու խնդիր չունի:
«Մեր վարկանիշը կերևա ապրիլի 2-ից հետո, երբ հայտնի կլինեն ընտրությունների արդյունքները: Որքան մեզ ձայն տան, այնքան էլ կլինի մեր վարկանիշը»,- նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը նման նյարդային հայտարարություններով փորձում է ցույց տալ, որ ինքն է «Ելք» դաշինքի առաջնորդը, մինչդեռ դաշինքի առաջնորդ ընտրելու քվեարկության արդյունքներով նա միայն համամասնական ցուցակի երրորդ համարն է: «Ես կարծում եմ, որ հենց սա էլ մեկն պատճառներից, որ այդ գործիչն այդքան նյարդային է դարձել»,- ասաց նա:
Ի դեպ, Շարմազանովն ապրիլի 1-ին ընդառաջ ապրիլմեկյան կատակ որակեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչների հայտարարությունները, թե առաջիկա ընտրություններում իրենք են առաջամարտիկները:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03