Նախօրեին Կոտայքի մարզի Նոր Հաճնում 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքով «Փաստինֆո»–ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նրա դին հայտնաբերվել էր իր ավտոմեքենայի մեջ գլխի շրջանում հրազենային 2 վնասվածքներով: Ըստ մեր տեղեկությունների՝ Մարգարյանը զբաղվել է ոսկյա զարդերի և ադամանդների առքուվաճառքով, ինչի համար էլ հաճախակի է մեկնել Մոսկվա: Կրակոցներն արձակվել են ՏՏ տեսակի ատրճանակից. տուժողի մեքենայի մեջ հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի պարկուճներ եւ գնդակ։
46-ամյա Վախթանգ Մոսկվայում մտերիմ ընկեր է ունեցել, ում հետ Մոսկվայում համագործակցել է։ Ընկերը եւս այս օրերին գտնվում էր Հայաստանում:
Դեպքի օրը՝ սպանությունից առաջ, մեր տեղեկություններով, Վախթանգի մեքենային մոտ տեսել են նաեւ ընկերոջ մեքենան։ Մեքենան ավելի ուշ հայտնաբերել են, իսկ ընկերոջը՝ ոչ։ Թե որքանով ընկերոջ անհետանալը կապ ունի սպանության հետ՝ թերևս կպարզի նախաքննությունը։
Հիշեցնենք, որ դեպքից հետո Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, տեղեկացնելով, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 46 տան դիմաց կայանված «Հունդայի Սոնատա» մակնիշի 10DO500 հ/հ ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային 2 վնասվածքով։ Պարզվել է տուժողի ինքնությունը, ով հանդիսանում է Նոր Հաճնի բնակիչ, 25.12.1970թ. ծնված Վախթանգ Մարգարյանը։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի երկու պարկուճ և 1 գնդակ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
11:45
11:33
11:14
10:47
10:35
10:16
10:02
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34