Որքան շատ մարդիկ լսեն «Խոստում» ֆիլմի մասին, նրանք կսկսեն բացահայտել ու ծանոթանալ 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին: Այս մասին ամերիկյան հեղինակավոր The Huffington Post պարբերականում հրապարակված հոդվածում գրել են Հայկարամ Նահապետյանն ու Քրիստոֆեր Աթամյանը` փորձելով ներկայացնել, թե ինչու ամեն ամերիկացի պետք է դիտի Հայոց ցեղասպան ության մասին պատմող հոլիվուդյան նոր ֆիլմը:
Հեղինակները պատմել են, որ 1915-1923 թվականներին օսմանյան կառավարությունը կոտորել է ավելի քան 3 միլիոն անմեղ քրիստոնյաների, որոնցից շուրջ 1.5 միլիոնը հայեր էին: Սակայն մինչ օրս թուրքերը շարունակում են հերքել կատարվածը` ասելով, որ դա պարզապես «դավադիր հայերի տեղահանություն է եղել»:
Թեպետ Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան ֆիլմ նկարելու փորձեր նախկինում նույնպես եղել են, ինչպես օրինակ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հիման վրա ֆիլմը, որը պետք է նկարահաներ MGM ընկերությունը, սակայն թուրքական կողմի միջամտությամբ նման փորձերը կանխվում էին:
Միայն 2015 թվականին հաջողվեց նկարահանել 100 միլիոն ԱՄՆ դոլարանոց բլոկբաստերը` «Խոստումը», որի նկարահանման ծախսերը ֆինանսավորել էր ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը:
«Թուրքիայում մինչ օրս վիրավորանք է համարվում ինչ-որ մեկին հայ անվանելը: Թուրքիայում աշխատող մի ամերիկացի ասում էր. «Շատ քիչ մարդիկ կան Թուրքիայում, ովքեր իսկապես հոգ են տանում այն մարդկանց համար, ովքեր էթնիկ թուրք չեն: Շատ թուրքեր չեն մտածում ժողովրդավարության մասին: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ 1915 թվականին, ու դա նրանց պարզապես չի մտահոգում: Դուք պետք է դադարեցնեք Թուրքիան Արևմուտքի երկրների հետ համեմատելը, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունները մարդու իրավունքներն ու հանդուրժողականությունը համարում են կարևոր արժեք:
Թուրքիայում այս ամենը հաճախ դիտվում է որպես թուլության նշան»: Ի՞նչ կարող է անել մարդը` պայքարելու պետության կողմից հովանավորություն ստացող ժխտողականության դեմ և ինչպե՞ս կարելի է հանգեցնել փոփոխությունների: Հանուն համերաշխության բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի առջև, այդ թվում և հայերի, և հաջակցություն մարդու հիմնարար իրավունքների ու արժանապատվության, ցանկացած ամերիկացի պետք է գնա և դիտի «Խոստում», երբ այն կինովարձույթ դուրս գա ապրիլի 21-ից»,- նշում են հեղինակները:
Նրանք հորդորում են սոցցանցերի միջոցով կոչ անել ընկերներին ու գործընկերներին ևս դիտելու ֆիլմը` հուսալով, այս անգամ Հայոց ցեղասպանությունը հերքելու թուրքական փորձերը կտապալվեն:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47