Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալիք իր մենահամերգի նախաշեմին հարցազրույց է տվել «Չաստնիյ կորրեսպոնդենտ» պարբերականին՝ անդրադառնալով մի շարք անձնական թեմաների:
«Ինձ և իմ քույր Աիդային դաստիարակել են այնպես, որպեսզի միշտ ցանկություն ունենանք ուրիշներին օգնելու: Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ծնողների ճակատագիրը և վարվելակերպը մեզ համար օրինակ են ծառայել: Նրանք հաճախ էին հիշում իտալացի կապիտանի խիզախությունը և բարիությունը, որը փրկել է նրանց Կոնստանդնուպոլսից փախչելիս: Նրանք արդեն նավի վրա էին, երբ թուրք զինվորներից մեկը հայերեն խոսք է լսում և վազում է նրանց հետևից: Բայց նավի կապիտանը պաշտպանում է ծնողներիս: Կարծում եմ, որ նրանց հաջողվել է փրկվել շատ մարդկանց օգնության և բարության շնորհիվ, ուստի նրանք իրենք միշտ փորձել են օգնել բոլորին»,- ասել է Ազնավուրը:
Նա նաև նշել է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծնողները իրենց բնակարանում թաքցրել են հրեաների և ռեժիմի «հակառակորդներին» և երբեք չեն դավաճանել իրենց արժեքները:
«Ըստ ամենայնի, իմ ամբողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ հանդեպ: Ես զրոյից եմ սկսել, ինքս եմ ստիպված եղել ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանի վարպետություն: Այդ ժամանակներում ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները սուղ էին, այդ պատճառով ստիպված եմ եղել շուտ լքել դպրոցը: Այդ պահից ի վեր կյանքում ամեն ինչի հասել եմ ինքնուրույն»,- ասել է Ազնավուրը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ ամեն ինչ զրոյից սկսելը շատ հայկական է, և հարցին, թե ո՞րն է բնավորության ամենագլխավոր հայկական գիծը, շանսոնյեն ասել է. «Աշխատունակությունը: Ես չեմ հավատում ներշնչանքին, ես հավատում եմ քրտինքին»:
Ազնավուրը նաև ասել է, որ ազատ ժամանակ նորություններ, գրականություն է կարդում կամ ֆիլմեր դիտում: «Գրել եմ մի ամբողջ գիրք հատուկ սկսնակ արտիստների համար: Նրանք այդտեղ կարող են գտնել բոլոր իմ խորհուրդները»,- հավելել է Ազնավուրը:
13:44
13:23
13:09
12:55
12:41
12:16
12:02
11:45
11:27
11:03
10:48
10:35
10:17
10:02
09:47
09:35
09:17
09:02
18:02
17:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32