Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայկազյան համալսարանի կազմակերպմամբ մարտի 29-ին տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը մասնակցում էին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Հայկազյան համալսարանի նախագահ Վեր. Փոլ Հայդոստյանը, Հայաստանում Լիբանանի նախկին դեսպաններ Սաադ Զախիան (1997-1999թթ.) և Գաբրիել Ժեարան (2003-2011թթ.): Ներկա էին նաև ներկայացուցիչներ դիվանագիտական, ակադեմիական, կրոնական շրջանակներից:
Դեսպան Մկրտչյանը, արժևորելով Հայաստանի և Լիբանանի՝ որպես երկու անկախ և ինքնիշխան պետությունների, վերջին քսանհինգ տարիների հարաբերությունները, հղում կատարեց երկու ժողովուրդների դարավոր առնչություններին, Լիբանանի հայ համայնքի ակնառու դերակատարությանը, ինչպես նաև անդրադարձավ վերջին երկու տասնամյակների ընթացքում պետական բարձաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերին, քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական բնագավառներում փոխշահավետ համագործակցությանը։
Դեսպան Մկրտչյանը, կարևորելով արժեքային մոտեցումների վրա հիմնված երկու երկրների համագործակցությունը միջազգային հարթակներում, նշեց, որ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ջբրան Բասիլը միասին 2015թ. մասնակցել են Միջին և Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը նվիրված Ժնևի միջազգային համաժողովին։ Դեսպանն ընդգծեց, որ քաղաքական համագործակցության բնագավառում առկա փոխադարձ վստահության շնորհիվ երկու բարեկամ պետությունները միջազգային կազմակերպություններում մշտապես աջակցում են մեկմեկու։
Հայկազյան համալասարանի նախագահ Վեր. Փոլ Հայդոստյանն իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ 1992-93թթ. ուսումնական տարում Հայկազյան Համալսարանում ուսանած մի խումբ դիվանագետներ այսօր կարևոր պաշտոններ են զբաղեցնում ՀՀ պետական կառույցներում:
Իր ելույթում Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության առաջին դեսպան Սաադ Զախիան նկարագրեց Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի՝ որպես ՀՀ անկախացումից հետո 10-րդ երկրի դեսպանության հիմնման առաջին քայլերը: Ուշագրավ էր նաև դեսպան Գաբրիել Ժեարայի ելույթը, ով դրվագներ ներկայացրեց ՀՀ-ում իր իննամյա պաշտոնավարության շրջանից, անդրադարձավ լիբանանյան եւ սփյուռքահայ ներդրումներին, վերհիշեց իր շփումները Գարեգին Ա. Կաթողիկոսի հետ:
Դեսպան Ժեարան շեշտեց, որ երկու երկրների սերտ կապերի շնորհիվ վերջին 25 տարիների ընթացքում լիբանանցի և հայ ժողովուրդները կարողացել են ստեղծել համագործակցության ամուր հիմքեր՝ հիմնված միմյանց հարուստ մշակույթների հանդեպ փոխադարձ հարգանքի վրա:
Քննարկման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանի ու Լիբանանի փոխըմբռնման և բարեկամության դարավոր կապերը համատեղ ուժերով կարելի է առավել զարգացնել և զորացնել։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58