Եթե Ադրբեջանի բռնապետական վարչակարգին հլու-հնազանդ ծառայող մամուլը հպարտորեն տարածում է երկրի նախագահի ավագ դուստր Լեյլա Ալիևային՝ Մոսկվայի պետական հումանիտար-տնտեսագիտական համալսարանի «պատվավոր պրոֆեսորի» կոչում շնորհելու վերաբերյալ տարաբնույթ հրապարակումներ, ապա «ադրբեջանական փողոցում» նույն տեղեկատվությունը մեկնաբանում են բոլորովին այլ՝ զավեշտի հարթությունից:
Բանն այն է, որ Լեյլա Ալիևան բավական պատկառելի ֆինանսական ներդրումներ է իրականացրել նույն համալսարանում, իհարկե, ոչ անմիջականորեն, այլ՝ «Հեյդար Ալիևի հիմնադրամի» անունից, որի փոխնախագահն է հանդիսանումնում հենց ինքը: Վերջին այցի նպատակն էլ մոսկովյան համալսարանում ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած համակարգչային և լեզվաբանական լսարանների բացումն էր, ինչին ի պատասխան էլ, ըստ էության, Ալիևային շնրոհվել է վերոնշյալ կոչումը:
Բնականաբար վերոգրյալը շատ քաջ հասկանում է նաև ադրբեջանական հասարակության որոշ գիտակից հատվածը, և այս առնչությամբ հնչած կարծիքները հենց վերոնշյալի համատեքստում են, օրինակ՝ «Կեցցե ադրբեջանական նավթն. այն նաև պրոֆեսոր դարձնելու յուրօրինակ հատկությամբ է օժտված», կամ՝ «տեսնես՝ որքան է արժեցել այդ թղթի կտորը», կամ՝ «փոխանակ այդ գումարներով զոհվածների ընտանիքներին աջակցեն, նրանց խղճուկ կացարանները վերանորոգեն, իրենց համար դիպլոմներ ու կոչումներ են գնում»:
Մինչդեռ թեմայի շուրջ հնչած ամենաուշագրավ ու խոսուն, նաև՝ բոլորից շատ հավանության արժանացած մեկնաբանությունը, թերևս, հետևյալն է՝ «Լիբիայի նախկին բռնապետ Կադաֆիի դուստրը` Այիշան, ևս բազմաթիվ նման կոչումներ ուներ, հիշու՞մ եք՝ ինչ եղավ հոր հետ, ու ուր են հիմա այդ կոչումները»:
Այստեղից պարզագույն հետևություն՝ «ադրբեջանական փողոցի» մի ստվար հատվածը տոգորված է Ալիևին Կադաֆիի ճակատագրին, ասել է թե՝ դաժանագույն կտտանքների, անարգանքի միջոցով համաժողովրդական դատաստանի արժանացնելու մղումով:
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44