Հանրապետական կուսակցությունը հանրության ներկայացրել է ծրագիր, որը հիմնված է փորձառության վրա: Այդ մասին «Մոսկվա» կինոթատրոնում Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Արփինե Հովհաննիսյանը:
«Այս ընթացքում, երբ գնում էինք մարզեր, մեզ համար շատ կարևոր հանգամանք կար` մեր ձայնը լսելի դարձնել, ծրագիրը հասցնել տեղ և հասկանալ, իրականում «մենք երկնքից իջած, երկրից կտրված» ծրագիր չե՞նք ներկայացրել: Արդյո՞ք մեր ծրագիրն իրականում համապատասխանում է այն խնդիրների լուծման բանաձևմանը, որն ունի ՀՀ քաղաքացին: Կարող եմ այսօր վստահորեն ասել ոչ միայն իմ, այլ նաև մեր ողջ թիմի անունից, որ այդ հարցի պատասխանը հստակ է. որևէ հարցի լուծում ներկայացնելիս չենք կարող ջնջել ամեն ինչ ու ասել, որ սկսում ենք նորից, երբ նմանատիպ միտք ես հայտնում` շատ մեծ է վտանգը, որ սխալներ ես անելու: Այն փորձառությունը, որն ունես, իրականում պետք է օգտագործել և դրա համար ունենք մեր բանաձևը` որևէ առաջընթացի հիմքում պետք է լինի շարունակական զարգացումը, իսկ դա ցանկացած պարագայում նշանակում է մի բան` պետք է հաշվի առնես փորձառությունդ, պետք է վստահ լինես, որ դա այսօր շանս է տվել մեզ վստահորեն խոսել ձեզ հետ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ ծրագիրն իրականում պարունակում է մի հարցի պատասխան` կարո՞ղ են արդյոք շտկել բոլոր նախկին սխալները, ժամանակակից չափանիշներին համապատասխանող երկիր կառուցել:
«Այո, կարող ենք, վստահ ենք, որ դա կարողանալու ենք անել և դա գալիս է նաև նրանից, թե ինչ ենք այս ընթացքում կարողացել անել, իսկ մենք արել ենք շատ բան: Բեկումն արդեն առկա է: Մեր ծրագրերը համապարփակ են, մենք երբևէ չենք խոստանում այնպիսի բան, որը չենք կարողանալու անել»,- ընդգծեց նախարարը: Նրա խոսքով, այսօր իրենք ՀՀ քաղաքացուն ցույց են տվել, որ կարող է լինել այլ կերպ: «Հորդորում ենք վստահության քվեն տալ մեզ, որովհետև կարողանալու ենք ավելի արդյունավետ, հաջողված շարունակել բեկման ճանապարհը»,- եզրափակեց նախարարը:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45