Տեր-Պետրոսյանին գիտեմ որպես պրագմատիկ մարդ, և եթե նա նման հայտարարություններ է անում, նշանակում է՝ հասկանում է, որ Հայաստնի զարգացման ուղին անցնում է Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին: Մութալիբովը այս մասին ասել է haqqin.az ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Մութալիբովն ընդգծել է, որ խաղաղություն պետք է հակամարտող երկու կողմերին էլ: «Եթե նա (ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը-խմբ.) ձեռք է մեկնում մեզ, ապա չպետք է մերժենք այն»,-ասել է Ադրբեջանի նախկին նախագահը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է առաջ նայեն՝ մտածելով երկու երկրների, տարածաշրջանի բարօրության մասին: «Այլ ելք չունենք. կամ պետք է առհավետ թշնամություն անենք, կամ պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ խաղաղության մասին պայմանավորվելու համար»,-ասել է Մութալիբովը:
«Միշտ կարծել եմ և կարծում եմ, որ խաղաղ գոյակցությունն այլընտրանք չունի: Այստեղ քաղաքական կամք է պետք և՛ մեր կողմից, և՛ հայկական կողմից, որպեսզի այս ցավոտ խնդիրը լուծենք: Ոչ մեկ չի լուծի այս խնդիրը մեր փոխարեն. ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ուրիշ մի խումբ: Մենք բոլորս պետք է մեր ժողովուրդներին խաղաղության պատրաստենք»-հավելել է Ադրբեջանի նախկին նախագահը:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18