Հայաստանի Հանրապետական կուսակցոււթյան փոխնախագահ Արմեն Աշոտյանը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը գնահատում է լավ, «չհաշված որոշ գործիչների անբարեկիրթ պահվածքը»:
«Ընդհանում քարոզարշավը լավ է անցել, եւ որոշ քաղաքական գործիչների անբարեկիրթ պահվածքը ստվեր չի նետել քարոզարշավի որակի եւ հեղինակության վրա: Կարելի էր ընդհանուր շեշտադրությունը դնել ծրագրային դրույթների վրա, եւ որոշ տեխնիկական հարցեր այլ կերպ լուծել, բայց ես գոհ եմ հատկապես ՀՀԿ-ի քարոզարշավից, տպավորված եմ նաեւ մի շարք այլ քաղաքական ուժերի քարոզարշավից»,-այսօր՝ մարտի 31-ին, ՀՀԿ ամփոփեիչ հավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Արմեն Աշոտյանը խուսափեց անուններ ասել, թե որ քաղաքական ուժերի քարոզարշավից է գոհ, քանի որ առանց այն էլ նրանց մեղադրում են իշխանության պրոյեկտ լինելու մեջ. «Ես միայն ուրախանում եմ, որ իշխանությունը լավ պրոեկտներ է ունենում: Ամենակարեւորը, որ բոլոր քաղաքական ուժերը կարողացան անել, դա թույլ չտալ հասարակաության բեւեռացում, անձնական թշնամանքի ձեւավորում»:
Հարցին` ինչո՞ւ է ՀՀԿ վերջին միջոցառումը փակ անցակացվում, արդյոք այն պատճառով, որ դպրոցներից աշակերտների են բերում քարոզարշավին մասնակցելու, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում ինչպես անցկացնել քարոզարշավ. «Շատ երտասարդներ են մասնակցում, բացառում եմ, որ դպրոցականներ լինեն, եթե նման խնդիր էլ լինի, ապա համապատասխան դպրոցները կճշտվեն ու համապատասխան քայլեր կձեռնարկվեն»:
Աշոտյանը նշեց որ, այս անգամ Հանրապետական կուսակցության քարոզարշավը գլխավորել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ դա նախագահի որոշումն է եղել. «Այն բեռը, որը տարիներ շարունակ իր ուսին վերցրել էր նախագահ Սերժ Սարգսյանը, այս ընտրություններին այդ բեռը նախագահի առաջին տեղակալի ուսերին էր»:
Իսկ արդյոք այդ որոշումը պայմանավորված չէ նրանով, որ ՀՀ նախագահի վարկանիշը ցածր է, հարցին էլ արձագանքեց. «Ընդիմադիր ուժերը ավելի կրեատիվ բան կարող էին մտածել, անընդհատ նույն բանն են կրկնում, որովհետեւ իրենց ասածները նշանակետին չեն հասնում, ուստի ստիպված են անընդհատ կրկնել»,-ասաց նա:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45