ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել նախարարության նախաձեռնությամբ իրականացվելիք հատուկ ծրագրի մեկնարկային մրցումներին՝ ուղղված նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական կուլտուրայով զբաղվելուն և նրանց այդ գործընթացներում առավել ակտիվ ներգրավելուն:
Միջոցառումը տեղի է ունեցել Երևանի «Գուլիվեր» մանկապարտեզում, որի սաները մրցել են տարբեր խաղային վարժություններում:
Ծրագրի մեկնարկից հետո, նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, այն կներդնի նաև Երևանի մի քանի այլ մանկապարտեզներում, որի շրջանակներում, ֆիզիկական կուլտուրայի պարտադիր ուսուցման նպատակով, նախադպրոցական հիմնարկների մեկական դաստիարակ կանցնի հատուկ վերապատրաստում, որոնց վրա էլ կդրվի ֆիզկուլտուրայի ուսուցչի պարտականությունները:
Նախարար Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ այս նախաձեռնության կարևորության վերաբերյալ և ներկայացրել նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու անհրաժեշտության հիմնավորումները: «Ծրագիրը պիլոտային է լինելու, որի արդյունքներն ուսումնասիրելուց հետո, այն կներդրվի մայրաքաղաքի մի քանի մանկապարտեզներում նույնպես: Վստահ եմ, որ նախագիծը մեծ գործընթացի սկիզբ կլինի՝ ուղղված մատաղ սերնդի մեջ ֆիզկուլտուրայի և սպորտի գաղափարների ամրապնդմանը, նրանց մարզվելուն և առողջ ապրելակերպ վարելուն»,- ասել է նախարարը:
Նա նաև տեղեկացրել է, որ հետագայում ծրագիրը կներդրվի նաև ՀՀ բոլոր նախադպրոցական հիմնարկներում: Նախարարն իր խոսքում կարևորել է հատկապես մանկահասակ երեխաների ֆիզիկական կուլտուրայով զբաղվելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ մարզվելը պետք է բոլորի առօրյայի մի մասը կազմի: «Մենք հասնելու ենք այն արդյունքին, որ ֆիզկուլտուրայով զբաղվելը բոլորի համար լինի նույնքան պարտադիր և կարևոր, որքան գրաճանաչ լինելը կամ բազմապատկման աղյուսակն իմանալը: Այն պետք է լինի մեր կենցաղավարության պարտադիր մասը»,- ասել է նախարարը: Նա նաև ընդգծել է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ սերը պետք է արմատավորվի ընտանիքներում: «Այդ է պատճառը, որ այսօր մանուկների հետ միասին այս մարզական միջացառմանն իրենց ուժերն են չափում նաև նրանց ծնողներն՝ իրենց անձնական օրինակով ոգևորելով երեխաներին»,- նշել է Գ. Ղազարյանը:
Մանկապարտեզի սաները մրցել են 12-ական երեխայից և 2 ծնողից բաղկացած չորս թիմերով` «Անդրանիկ», «Նժդեհ», «Մոնթե», «Կոմանդոս»: Միջոցառման ավարտին, ինչպես հատուկ է իսկական մարզական միջոցառմանը, մասնակիցներն արժանացել են մեդալների, մրցանակների և պարգևների:
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58