Մարզահամերգային համալիրում ընթանում է Հայաստանի հանրապետական կուսակցության ամփոփիչ հանրահավաքը: Քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին մասնակցում է ՀՀԿ-ի ողջ վերնախավը՝ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, տարբեր պաշտոնյաներ ու կուսակցության համախոհներ:
«Իմ կողքին այսօր կանգնած են մարտական ուղի անցած մեր վետերանները, ազատամարտիկները, երկրապահ կամավորականները, մարդիկ, ովքեր իրենց սխրանքով վաստակել են մեր հասարակության առաջին շարքերում կանգնելու իրավունքը: Փառք ու պատիվ նրանց»,-այս մասին ՀՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարի խոսքով՝ հենց նրանք են արցախյան ազատամարտում ապահովել երկրի հաղթանակը, հենց նրանք են ապրիլյան քառօրյայում կանգնել փառապանծ հայ զինվորի կողքին՝ բարձր պահելով հայ ազգի պատիվը:
«Այս մարդիկ, առավել քան որևէ մեկը, գիտի թե ինչ է նշանակում անվտանգություն, խաղաղություն: Ես շատ հպարտ եմ, որ նրանք և մեր շատ հերոսներ, որոնցից շատերը ՀՀԿ-ի անդամ են, հենց մեզ են վստահում մեր երկրի թիվ մեկ խնդրի՝ անվտանգության կատարելագործման ամենակարևոր գործառությունը, ՀՀԿ-ին են տալիս իրենց վստահության քվեն: Ես հպարտ եմ, որ մենք գաղափարակից ընկերներ ենք, ես հասկանում եմ, որ դա հսկայական պատասխանատվություն է և մեծագույն պատիվ, անվտանգություն և առաջընթաց»:
Նախարարի խոսքով՝ հենց վերը նշվածներն են ժողովրդի արդար պահանջը և դա է ՀՀԿ-ի առաջիկա տարիների տեսլականը.«Ուրեմն առաջ դեպի հաղթանակ»:
11:45
11:33
11:14
10:47
10:35
10:16
10:02
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34