«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից պատգամավորության թեկնածու, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ երկիրը ներկայիս բարդ իրավիճակից հանելու միջոցներից մեկը արդյունավետ արտաքին քաղաքականություն վարելն է:
Նախկին ԱԳ նախարարը, սակայն, նշեց, որ Հայաստանում գոյություն չունի բազմակողմ դիմավանագիտությունը, ինչն ազդում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա, իսկ կադրային սխալ քաղաքականությունը, դեսպանների սխալ ընտրությունը, ազդում է ողջ դիվանագիտական աշխատանքի վրա: Պատգամավորի թեկնածուն խոստացավ՝ իշխանություն դառնալուց հետո կուժեղացնեն ՀՀ բանակցային դիրքերը ԼՂ հարցում, կստեղծեն հիմքեր՝ էական առաջընթաց արձանագրելու համար:
Խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած տեսակետների մասին՝ Վարդան Օսկանյանն ասաց, թե ցավում է, որ երկրի հիմնադիր նախագահը շահարկում է Մեղրիի հետ կապված խնդիրը: «Ցավով եմ արձանագրում, որովհետև նման բան չկա, չի եղել ու չի կարող լինել»,–ասաց նա։
Մեր ժողովուրդը, ըստ Վ. Օսկանյանի, 1998թ.-ից մինչ 2008-ը ապացուցել է, որ հնարավոր է ղարաբաղյան հարցի առկայության պայմաններում խաղաղությունը պահպանել, զարգանալ, աղքատությունը կրճատել, արտագաղթը կանգնեցնել, անել այս ամենն առանց դրսից պարտքեր վերցնելու, ԼՂ բանակցություններում առաջընթաց արձանագրել: «Մեզ հաջողվել է արձանագրել առաջընթաց հենց ԼՂ բանակցութուններում: Այդ տարիներին մեզ հաջողվել է ամրագրել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հենց այս փաստը միջազգային հանրությունը ընդունել է»,- նշեց Օսկանյանը:
Հարցին՝ համարո՞ւմ եք Ձեզ Մադրիդյան փաստաթղթի հայրը, ինչպես որակել էր ձեզ Լևոն Տեր-Պետրոսյանը, Օսկանյանն ասաց, որ համարում է իրեն իր կողմից բանակցված փաստաթղթի 1-ին պարբերության հայրը, որովհետև փաստաթուղթը փոփոխության է ենթարկվել: Իսկ ինքը Մադրիդյան փաստաթղթի առաջին պարբերությամբ կարողացել է ամրագրել ԼՂ ժողովրդի ինքնորշման իրավունքը:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18