Սիրիական Ռաքքայի ազատագրման գործողությանը Թուրքիայի մասնակցության հարցը մնում է անորոշ, այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Մեկնաբանելով սպասվելիք ռազմական գործողության մեջ Թուրքիայի դերը՝ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ այդ հարցերը դեռևս մնում են չհստակեցված:
Թուրքիայի վարչապետը նաև ընդգծել է, որ դեռևս հայտնի չէ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի պաշտոնական դիրքորոշումը Ռաքքայի գործողության շրջանակում Թուրքիայի կամ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հետ համագործակցության վերաբերյալ:
«Սակայն, ինչպես երևում է, ԱՄՆ-ի նոր իշխանությունները կրկնելու են նախկին իշխանության սխալները», - ասել է Յըլդըրըմը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Սիրիայի տարածքում գործող քրդական ջոկատներին, որոնք, ըստ իրեն, պոտենցիալ վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար:
Հիշեցնենք, որ Բինալի Յըլդըրըմը պաշտոնապես հաստատել է Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի իրականացրած «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտը:
Յըլդըրըմը չի բացառել, որ ապագայում Թուրքիան կարող է վերսկսել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները, եթե այնտեղ գտնվող տարբեր խմբավորումների գործողություններն ու զարգացող իրադարձությունները վտանգ ներկայացնեն Թուրքիայի անվտանգությանը:
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55