NEWS.am.- Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ մայիսի 21-ին, հրահանգեց դուրս բերել ծանր շինտեխնիկան Ազատի կիրճից եւ կառավարության ծրագրի դեմ բողոքող՝ Երեւան-Գառնի ավտոճանապարհը փակած գառնեցիներին տեղեկացրեց, որ դադարեցվում է Քացրաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի այն մասը, որով նախատեսվում էր Ազատ գետի ջուրը խողովակով հասցնել Արտաշատի գյուղեր:
«Մենք ահագին կորոստներ կունենանք այդ ծրագրի դադարեցման պատճառով, բայց ոչինչ, պիտի համակերպվենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ նշելով, որ եթե ծրագրում թերություններ չլինեին, պետությունը ոչ մի դեպքում չէր գնա այդ քայլին, եւ ճանապարհ փակելը որեւէ նշանակություն չէր ունենա:
Ինչ վերաբերում է Գեղարդալճին, որից նույնպես ծրագրով նախատեսվում է ջուրը խողովակներով հասցնել Արտաշատ, վարչապետը նշեց, որ այն դեռ պետք է քննարկվի:
Վարչապետին հարցրեցին՝ արդյոք նա երաշխավորում է, որ բողոքող գյուղացիների վրա այլեւս ճնշումներ չեն լինի, ինչը Հովիկ Աբրահամյանին զարմացրեց, ապա տեղեկանալով, որ իր հետ խոսող կանանցից մեկին մի քանի անգամ վախեցրել են, կատակեց. «Քեզ վախեցնել կլինի, դու սաղին կվախեցնես»:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գառնեցիները բացել են ճանապարհը եւ այժմ վարչապետի հետ միասին քայլում են դեպի Գառնի գյուղ. գյուղացիներից մեկը վարչապետին հրավիրել է «թարմ մածուն» ուտելու:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ր Հովիկ Աբրահամյանի հետ բողոքի ակցիայի վայր են աժամանել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը:
Նշենք, որ Գառնի գյուղի բնակիչները մի քանի անգամ փակել էին Երեւան-Գառնի ճանապարհը: Նրանք դժգոհում էին, որ Ազատ գետի ջուրը խողովակներով Արտաշատի գյուղեր տանելու ծրագիրը չորացնելու է Ազատ գետը, էկոլոգիական աղետի է հանգեցնելու, վարակներ են տարածվելու, ինչը նաեւ վնասելու է տուրիզմին:
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02