Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի եւ խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ են զարգանում, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման, պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ գործունեության, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն գործընկերներին տեղեկացրել է, որ մայիսի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: Նա նշել է, որ այսպիսով ԼՂՀ-ն դարձել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչած հինգերորդ երկիրը:
Էդուարդ Շարմազանովն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ հույն պատգամավորներն անցյալ ամիս այցելել են Արցախ եւ Եռաբլուր պանթեոն:
«Ձեր այցը Եռաբլուր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցիք ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի զոհերի հիշատակին, ցույց տվեց, որ հանդիսանում եք համերաշխության իրական ջատագով»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ ոչ ոք չի կարող լռեցնել Արցախի ժողովրդի ազատության ձայնը:
Հույն խորհրդարանականներն իրենց հերթին նշել են, որ Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Անաստասիոս Կուրակիսը կարեւորել է ցեղասպանությունների, մասնավորապես Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը:
Հույն պատգամավորներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հայաստանի խորհրդարանին նախորդ տարվա մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված՝ Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ:
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03