Կարևորելով երեխայի դերն ընտանիքում՝ Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական կենտրոնը կազմակերպեց հղի կանանց համար քրիստոնեական, հոգեբանական դասընթաց:
Ներկաների ուշադրության կենտրոնում էին եռյակ և միանգամից հնգյակ սպասող ապագա մայրիկները:
Հղիության առաջին ամիսներին կնոջ հոգեկան աշխարհը փոխվում է: Հայտնի ճշմարտություն է, որ հղի կանանց և մայրիկներին պետք է աջակցեն նաև տղամարդիկ և ապահովեն հղիության ժամանակաշրջանում նրանց հատուկ պաշտպանությունը:
Թե որքանով է կարևոր տղամարդու դերն այս հարցում և երեխայի դերն ընտանիքում՝ իրենց տեսակետներն արտահայտեցին Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: Ըստ նրանց, հղին պետք է հոգեպես խաղաղ լինի:

Տեր հայրն իր խոսքում նշեց, «Կարևոր նախապայման է ներդաշնակ ընտանիք կազմելը, երեխային հասկանալը»:
Ըստ հոգեբանի՝ առողջ երեխա ունենալու համար շատ կարևոր են ներարգանդային շրջանում երեխայի հետ զրույցները, որոնք երեխայի հետագա հաջողությունների կամ անհաջողությունների հիմքն են:
Հոգեբանը խորհուրդ է տալիս կարևորել ամուսինների ներգրավվածությունը հղիության ողջ ընթացքում և խաղաղ միջավայրը, որտեղ առկա է հանգստություն, ուրախություն և խաղաղություն:
Հղի կանանց համար նախատեսված քրիստոնեական, հոգեբանական դասընթացներն անվճար են:
Յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 19.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը կզրուցեն հղիներին հուզող հարցերի շուրջ և կպատասխանեն նրանց հետաքրքրող հարցերին:

Սիրելի հղիներ, եթե ունեք հուզող խնդիրներ, որոնց պատասխանները չեք գտնում, կամ որոնց վերաբերյալ խորհուրդ եք ակնկալում, ձեզ կօգնի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը (https://www.facebook.com/kanachristiancenter/): Մեր հասցեն է Ռ. Իսրայելյան 21՝ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47