Ուշքի եկեք պարոնայք.
Զինվորի մասին մտածել ու նրա համար սրտացավ լինել պետք է ոչ միայն ռազմական գործողություններ սկսելու ժամանակ, այլ նաև դրանից առաջ ու հետո: Ցանկացած մարդ, որը ապրում է Հայաստանում կամ իրեն հայ է համարում, զինվոր է:
Ձեզ՝ փողկապավոր պաշտոնյաներիդ, կարող են մեկ րոպեում լռեցնել ու մտքափոխել: Ռուսաստանը հեռվից զենքերը ցույց է տալիս՝ ուրախանում եք, աշխարհով մեկ եք լինում, բայց ուղարկում է թշնամում, ժողովրդի առաջ դուք եք ամոթով մնում ու հազար տեսակ հեքիաթներ հորինում: ԱՄՆ-ն անուն է հանել,որ զենք չի վաճառում,բայց նույն թշնամու զորքի սպաներին լավ ուսում է տալիս, կրթում է և հետ ուղարկում: Սրանք դեռ երկու երկրներ են, որոնք փակում են ձեր բերանները: Բայց սրանցից ոչ ոք չի կարող փակել ժողովրդի բերանը, չի կարող բռնել՝ մատը ինքնաձիգի ձգանին դրած, զինվորի ձեռքը:
Հազար ու մի տեսակի թղթեր կսևացնեք, որոշումներ կկայացնեք, բայց ձեր որոշումների ու սևացրած թղթերի վերջնական որոշումը տալիս է ժողովուրդը, զինվորը:
Այս ժողովրդին բամբակի մեջ պահել է պետք, ոչ թե արագաչափերով խեղտել: Այս ժողովրդին , սեփական քաղաքում, ազատություն տալ է պետք, ոչ թե կարմիր գծերով շրջափակել: Զորացրվող զինվորի ապագայի մասին մտածել է պետք, որպեսզի մի քանի ամիս հետո չթքի վրաներդ ու գնա արտասահման ՝ աշխատելու, տուն ու տեղ պահելու: Զինվորի կողքին , զինվորին հավասար կանգնում են կամավոր զորքերը: Իսկ դուք, հա հենց դուք պարոնայք, ի՞նչ եք անում այդ կամավորների համար: Դուք պարտավոր եք այսքանից հետո, այս ամենը տեսնելուց հետո գոնե փոխեք ձեր վերաբերմունքը:
Ուշքի եկեք ու մտածեք էս ժողովրդի մասին, որոնց վրա հենվում եք սահմանային լարված դեպքերի ժամանակ: Որոնց, մարտական ոգու վրա վստահ լինելով, հաթաթաներ եք տալիս աջ ու ձախ: Դա ժողովրդի շնորհքն է, ոչ թե ձերը: Ցանկացած մարդ զինվոր է, զորացրվելուց հետո էլ բոլորս զինվորներ ենք ու նորմալ ապրելու իրավունք ունենք:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03