ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 1-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին՝ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի առանցքային դերակատարությունը ԱՊՀ անդամ երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների առավել զարգացման եւ սերտացման հարցում: Պարոն Շարմազանովը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելությունը մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ճշգրիտ ու անաչառ գնահատման տեսանկյունից:
ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նոր Ընտրական օրենսգրքի առանձնահատկությունները եւ բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար ստեղծված հնարավորությունները՝ արձանագրելով, որ փաստաթուղթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է ընդդիմության եւ իշխանության միջեւ լիակատար փոխհամաձայնության պայմաններում:
«Նոր Ընտրական օրենսգիրքն առավել քան ժողովրդավարական է եւ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին: Թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար ստեղծված են բոլոր պայմանները: Ընտրողը պետք է համոզված լինի, որ իր ձայնը վճռորոշ է լինելու եւ չի կորչելու»:
Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է պատվիրակության անդամներին ԱՊՀ ՄԽՎ-ի կազմավորման 25-ամյակի առթիվ եւ դիտորդներին առաջիկա ընտրություններում մաղթել արդյունավետ աշխատանք:
Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկն ընդգծել է, որ իրենց փորձագետները դրական եւ արդյունավետ են գնահատել կատարված աշխատանքն ու փոփոխված օրենսդրությունը:
«Դուք ձեր առջեւ դրել եք թափանցիկ փաստաթուղթ ընդունելու նպատակ, եւ դա ձեզ հաջողվել է, ինչը գործնականում կկիրառեք ապրիլի 2-ին: Համոզված եմ, որ ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպված կլինի»,-նշել է պարոն Պիրշտուկը:
Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել նախընտրական քարոզչության իրականացման վերաբերյալ՝ փաստելով, որ բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են եղել հավասար պայմաններ:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47