ԱՄՆ-ը սխալվում է ահաբեկչության հովանավորներին որոշելիս՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ահաբեկչության հովանավորչության մեջ Իրանի հասցեին կրկնվող մեղադրանքները, սխալ հասցեի մատնանշումն այդ երևույթի արմատների, ֆինանսական և գաղափարական աղբյուրները որոշելիս՝ հանդիսանում են միջազգային հակաահաբեկչական պայքարի անարդյունավետության գլխավոր պատճառները։ Նման սխալ հասցեագրման վերջին օրինակ են դարձել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի հայտարարությունները, որոնք հնչեցվել են Լոնդոնում»,-ասել է իրանցի դիվանագետը։
Նա ամերիկյան պաշտոնատար անձանց կողմից անցկացվող քաղաքականությունն անվանել է «վտանգավոր», քանի որ այն շփոթմունքի մեջ է գցում միջազգային հանրային կարծիքը և թաքցնում ահաբեկչության իրական հովանավորներին։
«Քանի դեռ ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ կանտեսեն ծայրահեղականության և վահաբիզմի տարածման իրական պատճառները, պետք չէ ակնկալել ահաբեկչության ոչնչացում»,-ընդգծել է Ղասեմին՝ ասելով, որ վերջին տասմանյակում Իրանն անձամբ է բազմիցս դարձել ահաբեկչության տարբեր դրսևորումների զոհ և կոչ արել ամերիկյան իշխանություններին դադարել անհիմն մեղադրել Իրանին, այլ ուշադրություն դարձնել տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներին ու բարեկամներին, որոնք շռայլ օգնություն են տրամադրում ահաբեկչական խմբավորումներին։
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44