Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ Հայաստան է այցելել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ի դեմս ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկը:
Tert.am-ի հետ զրույցում Պիրշտուկն ասաց, որ այսօր հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, մանրամասն քննարկել են նոր Ընտրական օրենսգիրքը, որով առաջին անգամ վաղը անցկացվելու են համապետական ընտրություններ:
«Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր եզրակացությունները դրական են, որովհետև իսկապես պատրաստել եք ամբողջական, համակարգային փաստաթուղթ, որը հաշվի է առնում շահագրգիռ բոլոր կողմերի հետաքրքրությունները: Մեզ ուրախացրեց այն, որոշ իմաստով էլ զարմացրեց, որ Հայաստանում նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ գրեթե չկան դժգոհություններ. ալտերնատիվ ուժերը, ընդդիմադիրները, ունեն փոքր դիտողություններ, բայց դժգոհություններ որպես այդպիսին չկան: Սա մեծ հաջողություն է»,- ասաց Բոլեսլավ Պիրշտուկին:
Նրա խոսքով՝ Հայաստանն ամեն ինչ արել է, որ ընտրություններն անցնեն թափանցիկության սկզբունքով, ներդրվել են տեխնիկական նորագույն մեխանիզմներ՝ քվեն պահպանելու համար, ինչը մեկ քայլ առաջ է: «Կարծում եմ, որ սկեպտիկները չեն ունենա հիմնավորումներ, մերժելու ընտրությունների արդյունքները»,- շեշտեց Պիրշտուկին:
Հարցին՝ Ընտրական օրենսգրքով կա՞ արդյոք խախտումներ իրականացնելու տեղ, բացեր կա՞ն, որոնք թույլ են տալիս կեղծել, ապա Բելառուսի խորհրդարանի փոխնախագահն ասաց, թե չկան 100 տոկոսանոց իդեալական փաստաթղթեր, բայց ընդգծեց, որ իրենց մասնագետները, փորձագետները, ներկայիս փուլում եկել են եզրահանգման, որ փաստաթուղթը համակարգային է, շատ լավն է և հավասար հնարավորություններ է ստեղծում բոլորի համար:
Բոլեսլավ Պիրշտուկը մանրամասնեց, որ հավանություն չի տալիս միայն այն հանգամանքին, որ ընտրություններից հետո հրապարակվելու է ընտրողների ստորագրած ցուցակը, որտեղ կան քաղաքացիների անձնական տվյալները՝ անուն-ազգանուն, բնակության հասցե, անձնագրային: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները հնարավոր է չցանկանան, որ իրենց անձնական տվյալները հրապարակային դառնան:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45