Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:
«Կարմիր սատնաները» առաջին կեսում տիրում էին խաղային իրավիճակին: Երկրորդ խաղակեսում էլ տանտերերը մեծ ուժերով հարձակվում էին, բայց անարդյունք:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն 74-րդ րոպեին փոխարինվեց: Նրա փոխարեն խաղը շարունակեց Ուեյն Ռունին:
Հաջորդ հանդիպումը մանկունյանցիները կանցկացնեն ապրիլի 4-ին` մրցելով «Էվերթոնի» հետ: