Շիրակի մարզում ժամը 8:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը բացվել են:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ԿԸՀ-ից:
Այսօր՝ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում գործում է 13 ընտրատարածք՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում: Յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր ընտրատարածքում հնարավորություն էր ունեցել մինչև 15 տարածքային թեկնածու ներկայացնել՝ պայմանավորված տվյալ տարածքի բնակչության քանակով: Յուրաքանչյուր 15 հազար բնակչի հաշվարկով հնարավոր է ներկայացնել մեկ ռեյտինգային թեկնածու:
Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում 9 կուսակցություններն ու դաշինքները առաջադրել են ընդհանուր թվով 110 տարածքային թեկնածու: «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Կոմունիստական կուսակցությունն» ու «Հայկական վերածնունդն» առաջադրել են 15-ական թեկնածու, «Ծառուկյան» դաշինքն առաջադրել 14 թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 13 թեկնածու, «Կոնգրես-ՀԺԿ» և «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքները՝ 12 –ական թեկնածու, «Ելք» դաշինքն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 7-ական թեկնածու:
ՀՀԿ-ից Շիրակի մարզում առաջադրվել են պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը և Մուշեղ Պետոյանը, ինչպես նաև ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը։
ԲՀԿ թեկնածուներից հիմնական պայքարն ընթանալու է երկուսի՝ Վարդևան Գրիգորյանի և Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի միջև:
«Հայկական վերածնունդ»-ից հիմնական թեկնածուներն են ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և Հունան Պողոսյանը, «Ելք»-ից հիմնական ֆավորիտը Սոֆիա Հովսեփյանն է: «ՕՐՕ» դաշինքը գլխավոր ֆավորիտներն են Հովհաննես Ասոյանը և Արթուր Բալոյանը: «Կոմունիստական կուսակցության» գլխավոր թեկնածուն Գագիկ Մանուկյանն է, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարածքային թեկնածուն է Արթուր Պողոսյանը, ՀՅԴ-ի հիմնական թեկնածուներն են
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Ռոմիկ Մանուկյանը, Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01