Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերում մեկնարկել է ժամը 8-ից: Երևանի Ավան համայնքի 1/12 ընտրատեղամասում առավոտից նկատվում են կուտակումներ:
Հանձնաժողովի նախագահ Հասմիկ Բաբայանը մարդկանց աննախադեպ մասնակցության պատճառով չկարողացավ նշել, թե ժամը 9.30-ի դրությամբ քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը: «Կուտակումների պատճառը նաև քվեարկության կարգի փոփոխությունն է: Մարդիկ չգիտեն ծրարը որտեղ պետք է գցել: Մենք փորձում ենք ուղղորդել իրենց»,-հավելեց նա:
«Իրավունքի Եվրոպա» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչ Լիլիթ Մելիքյանի խոսքով` ընտրատեղամասը բացվել է ուղիղ ժամը 8-ին: «Ընտրությունների ընթացքը գնահատում եմ բավարար: Միակ խնդիրն այն է, որ մարդիկ լավ տեղեկացված չեն քվեարկության կարգից, և մենք օգնում ենք մարդկանց, որպեսզի նրանց ձայնը տեղ հասնի»,-ասաց նա:
Ավան համայնքի 1/12 ընտրատեղամասում գրանցված են 1879 ընտրող:
Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47