«Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 2-ին քվերակել է Երեւանի Նորք Մարաշ վարչական շրջանի թիվ 157 դպրոցում: «Հանուն մեր հայրենիքի հերոս որդիների եւ Հայաստանի վաղվա օրվա»,- այսպես է նա բնութագրել իր ընտրությունը:
Խոսելով ընդհանուր ընտրական գործընթացի մասին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է.
«Մենք արդեն ասել ենք, որ գործընթացն ապօրինի է: Այժմ կսպասենք օրվա ավարտին, կքննարկենք արդյունքները: Խախտումներ տեղի են ունեցել ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ այսօր: Այս ազդանշանների ամբողջ փաթեթը մենք հասարակությանը կներկայացնենք: Դա մեր պայքարի նպատակներից մեկն է: Մենք չենք կարող ձեռքներս ծալած տանը նստել: Եվ մենք պետք է այս պայքարն անցկացնենք սահմանադրական բոլոր հնարավոր ուղիներով»:
Խոսելով ընտրական գործընթացի ընթացքում կոնկրետ խախտումների մասին` Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է. «Մենք բոլորս էլ գիտենք, որ մատնահետքերի համապետական բազա չկա: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա դրա մի մասը պետք է դուք բացահայտեք, մի մասը քաղաքացիները: Հնարավոր է, այս անգամ մեր գնահատականները քիչ տարբերվեն նախորդ ընտրությունների գնահատականներից, բայց մենք մեր երկրում պետք է ապրենք հույսով, որ վերջապես մենք կունենանք Հայաստանի Հանրապետություն, այլ ոչ թե կուսակցության իշխանություն»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական բարեփոխման համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47