Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ըմբռնմամբ է մոտենում ընտրությունների ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրներին: Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ այս ընտրություններին քաղաքական առումով տեխնիկական հեղափոխություն է իրականացվել:
«Մենք այն երկրներից ենք, որտեղ ներդրվել է գերժամանակակից ընտրական համակարգ, որը ոչ միայն իրավական տեսանկյունից է լավագույնը, այլև տեխնիկական լուծումներով բավականաչափ բարդ է: Այս մոտեցման պարագայում հասկանալի է, որ ներդրված հազարավոր տեխնիկական սարքերից, տեսախցիկներից, նույնականացման սարքերից որոշները կարող են չաշխատել: Հատկապես շեշտեմ, որ հազարավոր են սարքերը և եթե մի քանի տասնյակը չի աշխատում, ապա դա մեծ տոկոս չի կազմում և չի կարող ստվերել ընտրությունների նորմալ կազմակերպման ընթացքը»,- ասաց Աշոտյանը:
Հանրապետական կուսակցության փոխնախագահը նկատեց, որ 2 հազարից ավել ընտրատեղամասերից մոտ 30-ում են ինչ-որ տեխնիկական խնդիրներ առաջացել, այսինքն՝ ընտրատեղամասերի 1.5 տոկոսի դեպքում: Նա տեղեկացրեց, որ խնդիրների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հարթվել է:
Աշոտյանը նաև նշեց, որ հետևում է լրահոսին և միտում է նկատել, որ որոշ շրջանակներ փորձում են կեղծ ահազանգեր տալ ընտրախախտումների վերաբերյալ:
«Այսպես կոչված ֆեյք ահազանգերի միտում կա և այդ ֆեյք ահազանգերով լրատվական աղբ է կուտակվում, որին արձագանքելու և պարզաբանումեր տալու համար բավական ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ սա պլանավորված մարտավարություն է, դեռևս երեկ է սկսվել: Հիշում ենք դաշինքներից մեկի գիշերվա ահազանգը՝ Գեղարքունիքի մարզից, որը շատ արագ պարզաբանվեց և պատասխան ստացավ Ոստիկանության կողմից»,- ընդգծեց Աշոտյանը՝ հավելելով, որ որպես ընտրախախտում են ներկայացվում նաև տեխնիկական հարցեր
Աշոտյանը պնդեց՝ այս ընտրությունների ընթացքն ամբողջությամբ բավարարում է, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ազատ կամարտահայտվեն և ընտրեն այն քաղաքական ուժին, որի ծրագիրը հավանել են:
Նա մատնանշեց, որ ընտրությունների կազմակերպչական հարցերում ներառված են 50 հազարից ավել մարդիկ՝ դիտորդներ, լրագրողներ և այլն, ինչն, ըստ ՀՀԿ փոխնախագահի, բավական է կեղծ ու ճիշտ ահազանգը տարբերակելու համար:
«Ահազանգեր կային նաև, որ որոշ տեսախցիկներ չէին աշխատում, այսինքն՝ շարքային օգտատիրոջ համար համապատասխան կայքը հասանելի չէր. այս տեխնիկական հարցը լուծման ընթացքում է: Համենայնդեպս, կուսակցությունների նախընտրական շտաբներից նման ահազանգներ չկան, կուսակցությունները կենտրոնական շտաբներում վերահսկում են պրոցեսը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ կուսակցության փոխնախագահը հորդորեց տարբերել կեղծ ահազանգերն իրական խնդիրներից՝ հասկանալով, որ ՀՀ-ում նոր քաղաքական մշակույթ է ձևավորվում:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45