Գյումրու 32/34 ընտրատեղամասում հայհոյանքներ ու դանակով սպառնալիք չի եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Տարոն Դարբինյանը: Նա նաև հերքեց, թե կրկնակի քվեարկության փորձ է եղել:
Տարոն Դարբինյանը պատմեց, որ որոշակի աղմուկ է առաջացել ընտրողին օգնության փորձ ցուցաբերելու սխալ ըմբռնման պատճառով:
«Մեծահասակ մի կին էր, որը եկավ և ի վիճակի չէր ընտրելու, որից հետո դիտորդներից մեկը՝ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ», առանց իմ գիտության, ներս բերեց մեկին, այդ մարդը գրանցվեց և փորձեց օգնել կնոջը: Բայց այս կինը խառնվեց իրար, վատ զգաց իրեն, ես էլ տրամադրեցի նստարան, որտեղ նստեց, ջուր խմեց ու հանգստացավ, բայց հրաժարվեց այդ երիտասարդի ծառայություններից: Այդ ժամանակ եկավ նրա տղան, վրդովվեց, թե այս ի՞նչ եք անում մորս, բայց կոնկրետ ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկն այդ կնոջ հետ կապ չի ունեցել: Միայն ասել ենք, որ նստի, մի փոքր հանգստացի և նոր կընտրես: Որդին կարծում էր, թե իր մայրիկին արգելել են ընտրել»,- պատմեց Դարբինյանը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ որևէ մեկը չկարողացավ համոզել տղամարդուն, որ օգնեն մորն ընտրություն հարցում, ավելին՝ որդին որոշել է հենց ինքը օգնել: Դարբինյանը շեշտեց՝ ապատեղեկատվություն է հայհոյանքների և վեճերի մասին տարածված լուրերը:
Տարոն Դարբինյանը նաև տեղեկացրեց, որ 32/34 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1100 ընտրող, այս պահին դեռևս մասնակցել է 219 մարդ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47