Վանաձորի թիվ 23/37 ընտրատեղամասում ընտրողներից մեկը քվեախցում ընտրություն կատարելիս կորցրել էր տրամադրված կտրոնը, ինչի հետեւանքով նրան թույլ չտվեցին ավարտել քվեարկությունն ու ուղարկեցին հետ՝ քվեախուց, կորցրած կտրոնը աղբարկղում փնտրելու համար:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ընտրողը րոպեներ շարունակ աղբարկղում փնտրում էր իր կտրոնը՝ այդ ընթացքում գետնին թափելով ու հավաքելով այնտեղ գցված քվեաթերթիկները: Փնտրտուքը, սակայն, ապարդյուն էր. այդպես էլ չգտնվելով կտրոնը, նա բարկացած դուրս եկավ քվեախցից:
Հանձնաժողովի նախագահ Անահիտ Խանզադյանը վերցնելով ծրարը, այն փոխանցեց հանձնաժողովի անդամներից մեկին, ով կտրտելով այն, ճանաչեց անվավեր:
Ի դեպ, այս տեղամասում բավականին մեծ կուտակումներ են: Հանձնաժողովի նախագահը դա հիմնավորեց տեղամասի գտնվելու վայրով. «Տեղամասը տեղակայված է երկու շուկաների ՝ հագուստի ու մթերքի շուկաների միջեւ, հավանաբար աշխատողների մեծ մասը ուզում է իր քաղաքացիական պարտքն արագորեն կատարել ու վերադառնալ իրենց աշխատանքին»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47