ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորը հույս է հայտնում, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կազդեն ոչ միայն ընտրական գործընթացների վրա, այլ կփոխեն մարդկանց վերաբերմունքն ընտրությունների նկատմամբ: Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ ապրիլի 2-ին կդիտարկեն ընտրությունները, իսկ գնահատականները կհնչեցնեն ապրիլի 3-ին:
«Մենք կսպասենք վաղվան, որպեսզի քվեարկության ընթացքի վերաբերյալ մեր գնահատականները տանք: Այսօր մենք դիտարկում ենք ու գնահատականներ չենք հնչեցնի գործընթացի հետ կապված»,- նշեց նա:
Նա հավելեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրել է 300 դիտորդ: «Մեր դիտորդները դիտարկում են ընտրությունները հանրապետության ողջ տարածքով: Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը և ժողովրդին ջերմ ընդունելության համար»,- նշեց Իգնասիո Սանչես Ամորը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Բեկկեվորդ Գեեր Յորգենն էլ հրաժարվեց քվեարկության ընթացքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց` ընդգծելով, որ գնահատականներ կհնչեցնեն ապրիլի 3-ին, իսկ այս պահին իրենց գործը քվեարկության ընթացքը դիտարկելն է:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47