Ապրիլյան պատերազմից դասեր քաղել ենք բոլորս, որովհետև ենթարկվել ենք այդ ագրեսիային:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ դասեր քաղել է նաև միջազգային հանրությունը, հաշվի առնելով տարածաշրջանի կարևորությունը աշխարհաքաղաքականության համար, և իհարկե, Ադրբեջանը:
«Մեր հիմնական դասն այն է, որ ևս մեկ անգամ ապացուցվեց Ադրբեջանի՝ ագրեսիվ, հարձակողական ահաբեկչական պետություն լինելու փաստը: Այդ երկիրը որևէ ձևով չի փոխել իր տեսլականը, և նրա միակ նպատակն Արցախի ոչնչացումն է. սա փաստ է, և նշանակում է, որ այս դասերի ներքո բնական է, որ մի շարք հետևություններ են արվել տարբեր ոլորտներում: Առաջին հերթին պաշտպանունակության ոլորտում. ամրապնդվում է սահմանը, կատարվում են նաև այլ աշխատանքներ, շտկումներ են մտցվում ռազմավարության, մարտավարության մեջ, իհարկե, նաև տնտեսական, հոգեբանական, դաստիարակչական ոլորտներում: Այս բոլոր ասպարեզներում համապատասխան հետևություններ արվում են, և արդեն իսկ տեսանելի է սահմանի ամրությունը:
Այդ աշխատանքները շարունակվելու են, որովհետև ժամանակակից պատերազմը թելադրում է նոր կանոններ, և նոր զինտեխնիկայի համալրումը մեր բանակի կարևորագույն ուղղություններից մեկն է: Այս հարթությունում մենք ունենք մեծ ձեռքբերումները»,- ասել է Դ. Բաբայանը: Խոսելով այս առումով միջազգային հանրության մասին՝ ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ իրավիճակը կարող է ցանկացած պահի ապակայունանալ և դրա համար նրանց կողմից ավելի մեծ ջանքեր է պետք ուղղել, որպեսզի տարածաշրջանում կայունությունը պահպանվի: Նրանք բազմից հասկացնել են տվել, որ հարցն ուժային տարբերակով լուծելու ցանկացած փորձ անընդունելի է, ինչը շատ կարևոր է: Միջազգային հանրությունը տեսավ, որ Մայր Հայաստանը, Սփյուռքը հաստատակամ են և պաշտպանելու են Արցախի անկախությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը:
Դ. Բաբայանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից Ադրբեջանի հետևությունը մեր հզոր հակազդեցությունը տեսնելն էր՝ չնայած չի փոխել իր տեսլականը, բայց դա իր խնդիրն է:
«Մենք չենք պատերազմում Ադրբեջանի ժողովրդի դեմ, ադրբեջանական ժողովուրդն ինքը իր սեփական իշխանության գերին է, և այդ իշխանությունները մեծ վտանգ են բուն Ադրբեջանի համար: Մեր ռազմավարության տեսլականը հիմնված է ակտիվ պաշտպանության վրա, ինչը նշանակում է, որ մենք երբևիցե ագրեսոր չենք լինելու: Բայց եթե, Աստված մի արասցե, նորից լինի պատերազմի վերսկսման փորձ, ապա ոչ միայն կասեցնելու ենք, այլև ռազմական գործողությունները տեղափոխելու ենք թշնամու տարածք: Մենք ունենք բոլոր հնարավորությունները, և ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանը պարզապես պատերազմում հաջողության հասնելու որևէ շանս չունի, և այդ երկրի իշխանությունները լավ են պատկերացնում, որ սահմանափակ ինչ-որ թատերաբեմ այլևս չի լինելու, ու միայն սահմանամերձ շրջանները չէ, որ լինելու է պատերազմի գոտի, այլ՝ ողջ Ադրբեջանը»,- ընդգծել է Դ. Բաբայանը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32