Շառլ Ազնավուր, տոհմական անունը՝ Շահնուր Ազնավուրյան, ծնվել է 1924-ին Փարիզում: Իննամյա Շառլն արդեն երգել և նվագել է բեմում, 12 տարեկանում առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում: Սկզբում նա ելույթ է ունեցել կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ, այնուհետև նրանց նկատել է հանրահայտ Էդիտ Պիաֆը, և Ազնավուրն ու Ռոշը 1946-ին մասնակցել են նրա համերգային շրջագայությանը Ֆրասիայում և ԱՄՆ-ում: Այդ ժամանակից սկսած՝ Շառլը սկսել է շանսոնյեի իր կարիերան:
Նա երկար ժամանակ անպատասխան սիրով սիրել է Պիաֆին. Պիաֆը եղել է նրա ընկերը, մուսան և սերը: 1960-ականների սկզբին Ազնավուրն արդեն բավականին ճանաչված էր, ելույթ էր ունենում հայտնի համերգասրահներում: Ավելի ուշ, Ֆրենկ Սինատրայի «Reprise Records» ֆիրման թողարկեց նրա առաջին ձայնասկավառակը:
Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ազնավուրը անթիվ երգերի հեղինակ է դարձել, որոնցից շատերը հաճույքով կատարել են համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը: Ազնավուրը բազմիցս զուգերգով հանդես է եկել Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչիանո Պավարոտտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի և այլոց հետ:
Համաձայն CNN-ի և Time ամսագրի հարցումների՝ Շառլ Ազնավուրը համարվում է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը: Նա նաև հանճարեղ դերասան է և մի շարք գրքերի հեղինակ:
Շառլ Ազնավուրը մեծ երախտիք ունի նաև հայ ժողովրդի կյանքում. 1988-ի երկրաշարժից հետո նա մեծ ներդրում արեց երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնման գործում: 2009-ից Ազնավուրը համարվում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը և Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Արժանացել է բազմաթիվ կոչումների:
Այսօր Շառլ Ազնավուրն ապրում և աշխատում է Շվեյցարիայում, սակայն, ինչպես միշտ՝ իրեն հայ և ֆրանսիացի է համարում:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55