Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում չի պահպանվել բռնցքամարտի արդար մրցավարական կաննոները հայ մարզիկների նկատմամբ:
«Թուրքիայում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր տեղի ունեցան կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը: Արդեն հաղորդել ենք, որ Հայաստանի 5 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ են տարել, եւ նվաճել են օլիմպիական ուղեգիր, իսկ մեր մյուս 3 մարզիկները` 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտություն կրեցին ու վաղը կպայքարեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի օլիմպիական վարկանիշ:
Չնայած ձեռք բերած 2 վարկանիշների, այնուամենայնիվ, Թուրքիայի մրցաշարը չկարողացավ պահպանել բռնցքամարտի արդար մրցավարական կաննոները հայ մարզիկների նկատմամբ: 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն էր: Առաջին րոպեից սկսած ռինգի մրցավարը անհասկանալի կերպով 2 միավոր հանեց մեր բռնցքամարտիկից, իսկ բռնցքամարտում կորցրած 2 միավորը հետ բերելը գրեթե անհնար է: Նախորդ փուլում Արամը հաղթել էր թուրք մարզիկին:
64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մեկ գլուխ բարձր էր մրցակցից, սակայն անհասկանալի կերպով միավորները գնում էին մրցակցին:
Այնուամենայնիվ, տղաները չեն ընկճվել եւ պատրաստ են վաղը պայքարել օլիմպիական ուղեգրերի համար»,- ասվում է հայտարարությունում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32